Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:30 / 14.05.2015

Հանրապետության տարածքում`

Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-19-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-18-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    29.70C (1985 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        5.80C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  17.30C

← Վերադառնալ ցուցակին