Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:10 / 07.05.2015

Հանրապետության տարածքում`

Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝

Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-ին` երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     31.10C (1987 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         3.40C (2002 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   16.10C

← Վերադառնալ ցուցակին