Վարչական և դատական գործընթացներ
Պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները վիճարկելու մասին պարզաբանումներ
- Պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները վիճարկելու մասին պարզաբանումներ
- Վարչական կարգով բողոքարկում
- Դատական կարգով բողոքարկում
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ /ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ/ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն "Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին " ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հանդիսանում է վարչական մարմին եւ իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն: Նախարարությունը վարչարարությունն իրականացնում է ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 633-Ն որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ուստի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դիմելիս նախեւառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է նախարարության լիազորությունների շրջանակներում:
Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների (լիազորված անձանց կամ օրինական ներկայացուցիչների) միջոցով կամ նրանց հետ միասին: Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջնվում:
Վարչական վարույթն իրականացվում է, եւ վարչական ակտն ընդունվում է հայերենով: Վարույթի մասնակիցները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել այլ լեզվով, այս դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով: Վարույթի ընթացքում թույլատրվում է օտար լեզուների օգտագործումը, սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:
Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, բացառությամբ բանավոր եւ այլ ձեւերի վարչական ակտեր ընդունելու դեպքերի:
Վարչական վարույթը հարուցելու հիմքերն են
-անձի դիմումը, բողոքը
-վարչական մարմնի նախաձեռնությունը (վարչական ակտ ընդունելու օրենքի պահանջը կամ օրենքով վերապահված հայեցողական լիազորությունը):
Դիմումին ներկայացվող պահանջները
-Ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի
դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,
դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
ներկայացվող պահանջը (դիմումի առարկա),
կցվող փաստաթղթերի ցանկը,
դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը
-եթե վարչական ակտը կայացնելու համար օրենքով նախատեսվում է նաեւ պետական կամ տեղական տուրք, ապա ներկայացվում է դրա վճարումը հավաստող փաստաթուղթ
-եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ լիազորագիրը
-եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա նախարարությունը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին
-եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում որեւէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա նախարարությունը դիմումը եւ կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:
Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի մասին նախարարությունը եռօրյա ժամկետում ծանուցում է վարույթի մասնակիցներին` վարչական վարույթի հարուցման մասին:
Վարչական վարույթը պետք է իրականացվի առանց բարդացնելու` հնարավորինս սեղմ ժամկետում:
Վարույթի մասնակիցները իրավունք ունեն ծանոթանալու վարչական վարույթի նյութերին, ինչպես նաեւ կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ: Այդ իրավունքը վարույթի մասնակիցներին տրամադրվում է վարչական մարմին համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից` երեք օրվա ընթացքում:
Ապացուցման պարտականությունը
Ապացուցման պարտականությունը կրում է
-անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է վարչական մարմնի վրա
-վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է անձի վրա:
Վարչական վարույթի ժամկետները
Վարչական վարույթի առավելագույն ժամկետը` 30 օր է: Վարչական վարույթի ժամկետը կարող է օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով երկարաձգվել:
Վարչական վարույթը կասեցնելը
Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը.
- անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ uահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը
- վարույթին չի ներկայացել վարչական ակտի հաuցեատերը, իuկ oրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատաuխան վարչական ակտ ընդունելը
- վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հաuցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը.
- վարչական ակտի հաuցեատերը բացակայում է, եւ վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար.
- ընդունվելիք վարչական ակտի հաuցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
Վարչական վարույթը կարող է կաuեցվել նաեւ oրենքով նախատեuված այլ դեպքերում:
Վարչական վարույթը կարճելը
Դիմումով հարուցված վարույթը կարճվում է.
- դիմումը ներկայացվել է առանց uտորագրության, եւ վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատաuխան վարչական ակտի ընդունումը
- դիմողը գրավոր ձեւով հրաժարվում է իր դիմումից
- գոյություն ունի միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.
- դատարանի վարույթում գտնվում է միեւնույն անձանց միջեւ, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով գործ.
- փոխվել է դիմողի կարգավիճակը, որն oրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.
- կասեցման որոշում ընդունելուց հետո անցել 60 օր եւ այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կաuեցման հիմք հանդիuացած հանգամանքը.
- դիմումն անթույլատրելի է.
-բողոք է ներկայացվել վերադասության կարգով կամ հայց է ներկայացվել դատարան:
Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթը կարող է կարճվել.
- անձը, ում հաuցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է oրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, եւ նման դեպքերում oրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում
- oրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ oրենքով նախատեuված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Վարչական ակտի ձևերը
Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ բանավոր : Բանավոր վարչական ակտը հասցեատիրոջ պահանջով ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման:
Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձեւով:
Վարչական ակտի մասին իրազեկելը
Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձեւով` դրա հասցեատիրոջը հայտարարելու միջոցով:
Վարչական ակտի ուժի մեջ մտնելը
Գրավոր վարչական ակտը ուժի մեջ է մտնում` այդ ակտի մասին սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Եթե վարչական ակտը պարունակում է այնպիuի դրույթներ, որոնք ակտի որեւէ մաuով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մաuով ուժի մեջ է մտնում համապատաuխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ):
Բանավոր եւ այլ ձեւի վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից:
Վարչական ակտի վերանայումը վերադասության կարգով
Վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, վերահսկողության կարգով եւ իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայել վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:
Վարչական ակտի բողոքարկման կարգը
Վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
Վարչական կարգով բողոքը կարող է ներկայացվել.
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:
Եթե ակտը բողոքարկվել է վարչական եւ դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության:
Բողոքարկման ժամկետները
Վարչական բողոքը կարող է բերվել`
- վարչական ակտն ուժի մեջ մտնելու oրվանից 6 ամuվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու oրվանից մեկ ամuվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու oրվանից 3 ամuվա ընթացքում.
- գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու oրվանից մեկ տարվա ընթացքում:
Նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:
Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մաuնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մաuնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 oրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը: Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը եւ բողոքն ըuտ էության քննարկում եւ լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մաuնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետեւանքների հետ:
Վարչական բողոք բերելու հետեւանքները
Վարչական բողոք բերելը կաuեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`
- oրենքով նախատեuված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
- այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:
Վարչական բողոքի քննարկման կարգը եւ հետեւանքները
Վարչական բողոքը քննարկվում է Օրենքի 2-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Բողոքը քննարկվում է վարչական ակտի իրավաչափության մասով, իսկ հայեցողական լիազորության իրականացման մասով` նաեւ նպատակահարմարության տեսանկյունից:
Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելը
Քննարկելով վարչական մարմնի վարչական ակտի դեմ բերված բողոքը, վարչական մարմինը, որի ակտը վիճարկվում է, իրավասու է.
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
- մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:
Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունը բողոքարկվում է, իրավասու է.
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մաuնակիորեն ոչ իրավաչափ եւ դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.
- մերժելու բողոքը` գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:
Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավաuու է.
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն եւ կատարելու հայցվող գործողությունը համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն.
- մերժելու բողոքը` անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:
Եթե համապատաuխան բողոքը, Օրենքին համապատաuխան, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաu վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաu վարչական մարմինը կարող է ընդունել նշված մաuերով նախատեuված որոշումներից որեւէ մեկը կամ ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը եւ հանձնարարել վարչական ակտն ընդունած uտորադաu վարչական մարմնին` ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը:
Վարչական ակտը կարող է վիճարկվել դատական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
"Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի շրջանակներում վարչական ակտերի վիճարկման բոլոր եւ հնարավոր միջոցները սպառելու դեպքում, ինչպես նաեւ, ըստ ցանկության, առանց այդ միջոցների կիրառման` ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է անմիջապես դիմել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարան դիմելու դեպքում կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները: