ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Վետերանները հանդես են գալիս օգտակար առաջարկություններով

17:46 / 10.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախագահ Ներսիկ Հեպոյանի մոտ հուլիսի 9-ին կայացել է նիստ, որին խորհրդի անդամներից մասնակցել են Վաչագան Սրաբյանը և Ռուբիկ Հարությունյանը, իսկ մնացած անդամների հետ ապահովվել է հեռավար կապ:

Նիստին հրավիրվել էին ԱԻ Նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, պահեստի գնդապետներ Հրաչ Ասատրյանը և Պավել Գյոզալյանը, պահեստի փոխգնդապետներ Գագիկ Խաչատրյանը, Գևորգ Թադևոսյանը, Հայդուկ Գրիգորյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել, մշակել և ներկայացնել առաջարկություն՝ ուղղված ԱԻՆ համակարգի առանձին ոլորտների գործունեության բարելավմանը և երիտասարդ կադրերի կատարելագործմանը:

Ներսիկ Հեպոյանը մանրամասնորեն ներկայացրել է իր կողմից մշակված առաջարկությունների նախագիծը, որը հիմնականում վերաբերել է երբեմնի հակահրդեհային ծառայության վերականգնմանը:

Քննարկման մասնակիցները հայտնել են իրենց պատրաստակամությունը ակտիվորեն մասնակցելու համակարգի գործունեության բարելավմանն ուղղված բոլոր միջոցառումներին:

Վետերանների խորհրդի նիստում միաձայն որոշում է ընդունվել մեկամսյա ժամկետում ավարտին հասցնել ներկայացվող առաջարկությունների փաթեթը և նախարարության ղեկավար կազմի հետ համատեղ քննարկման արդյունքում մշակվող նախագիծը դնել նաև խորհրդատվական կարծիքի՝ ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի նիստին:

Որոշվել է նաև, պարբերաբար, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, կազմակերպել վետերանների հանդիպում:

Փոխնախարար Արկադի Բալյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրել է, որ բոլոր օգտակար առաջարկները կարող են վերածվել օրենսդրական կարգավորումների, քանի որ վետերաններն ունեն հարուստ փորձ, սրտացավ վերաբերմունք և ակտիվ մասնակցություն:

← Վերադառնալ ցուցակին