ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Փրկարար ծառայության տնօրենը հանդիպել է վետերանների հետ

15:51 / 30.03.2021

Մարտի 30-ին Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:

Ողջունելով նախարարությունում ավանդույթ դարձած վետերանների հետ հանդիպումները՝ տնօրենը կարևորել է դրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:

Վետերաններն էլ իրենց հերթին կարևորելով նման հանդիպումները, հանդես են եկել մի շարք գործնական առաջարկություններով:

Հանդիպման ընթացքում վետերանները նշել են, որ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի մարտունակության բարձրացման և երիտասարդ կադրերի պատրաստության գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով, հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ԱԻՆ Փրկարար ծառայությունում տարբեր պաշտոններում գտնվող նախկին կոլեգաների հետ: Քննարկումները հիմնականում ընթացել են Հրդեհաշիջման մարտական կանոնագրքի շուրջ:

ԱԻՆ վետերանների խումբը մանրազնին ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տարիներին հրշեջ-փրկարարական անձնակազմի և ստորաբաժանումների գործողությունները դեպքի վայրում՝ առաջարկել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի փոխարեն կազմավորել Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների շտաբ և անցնել շուրջօրյա հերթափոխային ծառայության:

Հրդեհաշիջման շտաբի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել փ/ծ պաշտոնաթող գնդապետ Հրաչիկ Ասատրյանը:

Արմեն Գասպարյանը ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրել է, որ բոլոր գործնական առաջարկները կարող են վերածվել գործնական լուծումների, քանի որ վետերանները արհեստավարժներ են իրենց մասնագիտության մեջ, ունեն հարուստ ծառայողական կենսագրություն և այսօր էլ պատրաստ են շարունակել օգտակար լինել:

← Վերադառնալ ցուցակին