ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Հրաժեշտ վետերանին

14:37 / 30.12.2020

«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը խորը ցավով հայտնում է Տավուշի վետերանների մարզային խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Վիկտոր Թադևոսյանի անժամանակ մահվան բոթը:

Վիկտոր Թադևոսյանը ՀՀ ԱԻՆ համակարգում իր ծառայական գործունեության ընթացքում վաստակել է իր գործընկերների վստահությունը և հարգանքը: Նա մասնագիտական մեծ կարողություն ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և փորձառու պաշտոնյա:

ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդի և անձանբ ԱԻ նախարարի անունից խորին ցավակցություն են հայտնում Վիկտոր Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին:

Նրա անզուգական և վառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

← Վերադառնալ ցուցակին