ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Տեղի ունեցավ ԱԻՆ վետերանների խորհրդի հերթական նիստը

18:09 / 20.12.2019



Դեկտեմբերի 20-ին ԱԻՆ վետերանների խորհուրդը անցկացրեց հերթական նիստը, որը վարեց Վետերանների խորհրդի նախագահ Ներսիկ Հեպոյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին վետերանների խորհրդի ընթացիկ գործունեության, ինչպես նաև ԱԻՆ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ներկայացուցիչ ունենալու հարցերը:

Խորհրդի անդամները նիստի ընթացքում բարձրաձայնեցին նաև ԱԻՆ վետերանների բժշկական սպասարկման հետ կապված հարցեր, նշելով , որ տարիների հետ վետերանների խնդիրները հիմնականում կապված են անհրաժեշտ բուժման և առողջության պահպանման հետ:

Քննարկելով ԱԻՆ նախարարին կից հասարակական խորհրդում ներկայացուցիչ ունենալու հարցը, խորհրդի անդամները միաձայն որոշեցին ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ներսիկ Հեպոյանին լիազորել ներկայացնելու վետերանների շահերը հասարակական խորհրդում:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար, Ներսիկ Հեպոյանը պատրաստակամություն հայտնեց բոլոր հարցերը ու խնդիրները բարձրացնել ղեկավարության առաջ, ինչպես նաև կոչ արեց վետերաններին լինել ավելի ակտիվ և նախաձեռնող:

← Վերադառնալ ցուցակին