ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Միջոցառում Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ. մասնակցել են Լոռու մարզի ԱԻՆ վետերանները

10:08 / 13.12.2019



Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված՝ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Լոռու մարզի ԱԻՆ վետերանները:

Վետերանների խորհրդի նախագահ Գ. Գալստյանն օրվա խորհրդի հետ կապված հանդես եկավ ելույթով, որից հետո պատվոգրեր հանձնեց ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության հաշմանդամ աշխատակիցներին:

Վետերանները պատրաստել էին համերգային ծրագիր, որի ժամանակ ելույթ ունեցան թիվ 16 և 20 հիմնական դպրոցների զինղեկներ Յաշա Ղազարյանը և Արթուր Չատինյանը, ինչպես նաև հիմնական դպրոցի մի շարք աշակերտներ:

← Վերադառնալ ցուցակին