ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Ստեղծվել է Արմավիրի վետերանների մարզային խորհուրդը

14:51 / 12.06.2014

Հունիսի 6-ին Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ վետերանների Արմավիրի մարզային խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահում էր Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, փոխմարզպետ Մ. Քարտաշյանը, ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը և 50-ից ավելի վետերաններ:

Օրակարգում դրված հիմնական հարցը մարզային խորհրդի անդամների, նախագահի և տեղակալի ընտրությունն էր:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: Ողջունելով մասնակիցներին` Ա. Ամիրջանյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, նպատակներն ու խնդիրները:

Ողջույնի խոսքով հանդես եկան Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը և փոխմարզպետ Մ. Քարտաշյանը:

Առաջարկված 7 թեկնածուներից բաց քվեարկությամբ իրականացվեց խորհրդի անդամների ընտրություն` միաձայն: Խորհրդի նախագահ ընտրվեց Գուրգեն Սարգսյանը, տեղակալ` Գալուստ Հարությունյանը:


ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը, շնորհավորելով խորհրդի ընտրված նախագահին և տեղակալին, ներկայացրեց ԱԻՆ վետերանների խորհրդի հետագա անելիքները և ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին