ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Արարատի մարզում ստեղծվել է վետերանների խորհուրդ

15:01 / 12.06.2014

Հունիսի 12-ին Արարատի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ Արարատի մարզի փրկարար ծառայող վետերանների խորհրդի անդրանիկ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը, Արարատի մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության անձնակազմը` բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հ. Սարգսյանի գլխավորությամբ և մարզի 30 վետերաններ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Արարատի մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ փ/ծ մայոր Հ. Սարգսյանը: Նա շնորհավորեց վետերաններին` խորհուրդ ստեղծելու կապակցությամբ, նշելով, որ ԱԻ նախարարը մեծ ուշադրության կենտրոնում է պահում փրկարարական ծառայության վետերաններին և արտակարգ իրավիճակների նախարարությունում հատուկ սենյակ է հատկացրել նրանց համար:

Վետերանների առաջարկությամբ` իրականացվեց քվեարկություն, որի ընթացքում ընտրվեց 9-հոգանոց խորհուրդ: Խորհրդի նախագահ ընտրվեց Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի ՀՓՋ նախկին հրամանատար, ներկայումս կենսաթոշակառու, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Շահբազյանը:

← Վերադառնալ ցուցակին