ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Վետերաններն ԱԻՆ-ում նոր աշխատասենյակ ունեն

11:43 / 06.05.2014

Մայիսի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ վետերանների խորհրդի նոր աշխատասենյակի բացման արարողությունը։ Այսուհետ վետերանները մշտական ներկայացուցիչ կունենան նախարարությունում, ինչպես նաև հարմար պայմաններ` տարբեր հարցերի քննարկման, խորհրդակցությունների, ինչու չէ, նաև վաղեմի գործընկերների հետ տեսնվելու համար:

ԱԻ նախարարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը` ընդգծելով, որ երիտասարդ նախարարությունը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերաններն ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:

Հանդիսավոր արարողությամբ աշխատասենյակի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը և վետերանների խորհրդի նախագահ Ներսես Հեպոյանը:


Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ «Արտակարգ քաղաքում» վետերանների համար առանձին, հարմարավետ աշխատասենյակ կառուցելը ևս մեկ անգամ վկայում է այն առանձնահատուկ ուշադրության մասին, որը ցուցաբերում է ԱԻ նախարարությունն իր վետերանների հանդեպ ՀՀ ԱԻՆ վետերանների բանակըմշտապես համալրվում է: Մեր վետերանները բարձրակարգ արհեստավարժներ են իրենց մասնագիտության մեջ, ունեն հարուստ ծառայողական կենսագրություն, մշտապես պատրաստ են լինելու իրենց գործընկերների կողքին, շարունակելու օգտակար գործ կատարել հանուն Արտակարգ իրավիճակների նախարարության բարձր հեղինակության, հանուն համազգեստի պատվի և, ինչու չէ, նաև մնալու շարքերում:

Գաղտնիք չէ, որ մեր երիտասարդ նախարարությունն ու մեր երիտասարդ գործընկերները երկրի ու ժողովրդի հանդեպ պատվախնդրորեն են կատարում իրենց աշխատանքը: Օգնության կարիք ունեցող մարդկանց փրկելու համար մեր փրկարարները հաճախ դիմում են ծայրահեղ անձնուրացության:

Վետերաններիս համար մասնագիտական պատվախնդրությունը երբեք չի ավարտվում, և մեր հարգարժան նախարարի գլխավորությամբ այս ահռելի աշխատանքը, որ կատարվում է և վստահությունը, որ մեր գործընկերներն իրենց քրտնաջան աշխատանքով օրեցոր ձևավորում են ժողովրդի մոտ, այն, որ մարդիկ արտակարգ իրավիճակների նախարարության կողքին իրենց պաշտպանված են զգում, մեզ հպարտություն է ներշնչում:

Արտակարգ իրավիճակների նախարարության վետերաններիս համար նմանօրինակ բարձրակարգ աշխատանքային պայմանների ստեղծումը, խոսում է վետերաններիս հանդեպ նախարարի և նախարարության ղեկավարության բարձր հոգածության և ուշադրության, նրանց բարի կամքի մասին, որպեսզի վետերաններն իրենց գնահատված զգան և զգան շարքերում:
Այս հոյակերտ կառույցի շքեղ հրապարակում, լինելով մասնակիցն այսօրվա գեղեցիկ միջոցառման, որն ավանդույթ է դարձել, երբ սկզբնական սպայական կոչումները շնորհվում են անձամբ նախարարի կողմից, ներկա գտնվող բոլոր վետերաններիս մոտ առաջացրեց հիացմունքի և գոհունակության մեծ զգացմունքներ և ապրումներ:

 

Թույլ տվեք, Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի և անձամբ իմ անունից շնորհավորել երիտասարդ սպաներին և ցանկանալ նրանց հաջողություն, առաջընթաց, վերելքներ և միաժամանակ հավատացնել մեր երիտասարդ գործընկերներին` տասնյակ տարիների կուտակած փորձն ու գիտելիքներն ամեն պահ ձեզ փոխանցելու պատրաստակամության մասին: Բոլորիս անունից շնորհակալություն` բարձր գնահատականի և սրտացավ վերաբերմունքի համար:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց հսկողության տակ պահել ԱԻՆ վետերաններին վերաբերող բոլոր «երևացող ու չերևացող խնդիրները» և շուտափույթ լուծում տալ դրանց:

← Վերադառնալ ցուցակին