Նախարարություն

Կառուցվածք

Գլխավոր քարտուղար

Գլխավոր քարտուղար` Վահագն Օհանյան

Հեռ. (+374 10/12) 31 77 28   էլ. փոստ

Նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի իրավասություններն են`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) oրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է Նախարարության աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է Նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում Նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և տարեկան հաշվեկշիռը, ապահովում Նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում արձանագրված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ Նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է Նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է Նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է Նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանների նախագծերը.
13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է Նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իր իրավասության սահմաններում` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման գործառույթներ, ինչպես նաև իրականացնում այլ իրավասություններ.
16) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
17) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանները և զրկում դասային աստիճաններից.
18) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
 

Ծնվել է 1981 թ. փետրվարի 10-ին ք. Երևանում: 

Կրթությունը

Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության, այնուհետև՝ իրավագիտության ֆակուլտետներում՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի և իրավաբանի որակավորում:

2006 թ.-ից տնտեսագիտության թեկնածու է, ունի դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեությունը

2001-2006 թթ. աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում, 2006-2009 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկում, 2009-2015 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում:

30.12.2015 թ.-ից աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ սկզբում որպես վարչության պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետև՝ 22.06.2018-06.07.2020 թթ. ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր քարտուղար:

06.07.2020 թ. առ այսօր՝ աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր քարտուղար:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: