Նորություններ

Այցեր և ելույթներ

Գիտելիքի օրը նախարարի հետ

14:12 / 02.09.2019



Գիտելիքի օրը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել էր Գյումրի՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Թիվ 7 հիմնական դպրոցում Ֆելիքս Ցոլակյանն առաջին դասարանցիներին ճանապարհեց կրթության իմաստուն, քարքարոտ, բարդ ու երանելի աշխարհի գաղտնիքներն ուսանելու:

Նախարարը բաց դաս անցկացրեց աշակերտների հետ և հորդորեց անխոնջ սովորել, կյանքում նպատակադրվել բարձրագույն նվաճումների, դառնալ երկրի ուսյալ հենասյուներ, մտածել գիտատեխնիկական մեծ առաջընթացի մասին, որպեսզի պետությունը կանգուն լինի և մեր հայրենիքում ապրելն օրեցօր դառնա առավել հարմարավետ ու հաճելի:

ԱԻ նախարարը գրենական պիտույքներ նվիրեց 200 առաջին դասարանցիներին՝ հուսալով, որ հետո հպարտանալու է նրանցով:

Ֆելիքս Ցոլակյանը մասնակցեց նաև Ոսկեհասկ գյուղի հիմնանորոգված միջնակարգ դպրոցի բացմանը:

← Վերադառնալ ցուցակին