Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին

18:43 / 15.02.2018

Այս օրերին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Սոչի քաղաքում՝ մասնակցելու ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին, որը համարվում է ՌԴ ներդրումային և տնտեսական ներուժը ներկայացնող արդեն ավանդական դարձած հարթակ:

Միջոցառման հիմնական նպատակը պետություն-մասնավոր բիզնես փոխգործակցության նոր մեխանիզմների ներդրման միջոցով վերահսկողական և տեսչական բարեփոխումների իրականացումն է:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ այս ֆորումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ է.

- Ժամանակակից մարտահրավերները ստիպում են մեզ ոլորտի պետական քաղաքականությունը մշակելիս առավել ակտիվ ներգրավել մասնավոր հատվածի հնարավորություններն աղետների ռիսկի կառավարման գործընթացում՝ նպատակային ներդրումների տեսքով,- ասել է Դ. Տոնոյանը:

Ֆորումի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել նաև Պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը որպես Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտ մասնավոր ներդրումների ներգրավման հիմք զեկույցով:

Իր ելույթում Դ. Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարության նախաձեռնությամբ մշակված Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի նախագիծը, որի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի կողմից ընդունված Սենդայի ԱՌՆ 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ) և ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը:

Որպես Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակներ՝ նախարար Դ. Տոնոյանը նշել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի պատրաստվածության բարձրացումը հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար և գյուղատնտեսության բնագավառում մասնավոր ներդրումների պաշտպանությունը հնարավոր կարկտահարությունից:


Զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին