Նորություններ

Այցեր և ելույթներ

Փորձարկվել է ջրասուզական նորագույն հանդերձանք

11:41 / 02.02.2018

Փետրվարի 1-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, ծառայության այլ պաշտոնատար անձանց հետ, այցելել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մարզային ստորաբաժանումներ:

Սևանա լճում ՓԾ տնօրենի ղեկավարությամբ անցկացվել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատին հատկացված ջրասուզական նորագույն հանդերձանքի փորձարկումներ, որոնց ընթացքում Ռուսաստանից ժամանած մասնագետներն իրենց հայ գործընկերներին ներկայացրել են տրամադրված նոր գույքի հնարավորությունները և շահագործման առանձնահատկությունները:

Փորձարկման ավարտին ռուս փորձագետները բարձր են գնահատել հայ ջրափրկարարների մասնագիտական կարողությունները:

Նույն օրը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մի շարք ծառայողների հանձնել է շնորհված «Միջազգային կարգի փրկարար», «Առաջին կարգի փրկարար» և որակավորման այլ դասեր:

Գեղարքունիքի մարզում կհիմնվի նոր հրշեջ հենակետ

Այցի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզպետարանի, համայնքների, անտառտնտեսության և մարզային այլ ծառայությունների ներգրավմամբ աղետների ռիսկերի նվազեցման ու աղետներին արձագանքման, ամառային լողաշրջանի և բուսածածկ վայրերում հնարավոր հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը, Շորժա ու Արտանիշ գյուղերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրել Արտանիշ գյուղում գտնվող (համայնքային սեփականություն հանդիսացող) բարվոք վիճակում գտնվող մի շենք՝ հրշեջ հենակետ հիմնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին