Նորություններ

Այցեր և ելույթներ

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց խնդիրներով են կիսվել նախարար Երիցյանի հետ

15:59 / 09.04.2015

Շարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելում է մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն արդեն եղել է Չինարի, Մովսես, Վ.Կ.Աղբյուր գյուղերում:

Հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի և նշված համայնքների պաշպտանությունն ապահովող զորամասերի անձնակազմի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացավ համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին: Շեշտելով բնակչության պաշտպանության հարցում հայոց բանակի առաջնային դերը՝ նախարարը նշեց, որ ՏԿԱԻ նախարարության անձնակազմը նույնպես պատրաստ է և միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում:

Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նոր աշխատատեղերի ստեղծման, առողջապահության և աղբահանության հետ կապված հարցեր: Վ.Կ. Աղբյուր գյուղի բնակիչները նախարարի հետ քննարկեցին խաղողի այրված այգիների հարցը: Արմեն Երիցյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին կարգադրեց ուսումնասիրել բարձրաձայնված բոլոր խնդիրները և հնարավոր լուծումների մասին զեկուցել անձամբ իրեն:

← Վերադառնալ ցուցակին