Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարը դարձյալ Տավուշի մարզում է

00:00 / 27.01.2015

Հունվարի 27-ի առավոտյան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվող «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»-ի բացման հանդիսավոր արարողությանը։

Այնուհետև նախարար Երիցյանը շարունակել է իր այցելությունները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր։ Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Դովեղ և Բերդավան համայնքներում ՏԿԱԻ նախարարը հանդիպել է գյուղապետերի և բնակիչների հետ։ Քննարկվել են բնակչությանը հուզող ամենատարբեր հարցեր` անվտանգություն, ջուր, գազ, զբաղվածություն, սոցիալ-տնտեսական և կենսապահովման այլ խնդիրներ։ Նախարարը լսեց բոլորի խնդիրները` խոստանալով բարձրացնել հարցերը համապատասխան ատյաններում և հնարավորինս աջակցել համայնքներին:

Համայնքների բնակիչները շնորհակալություն հայտնեցին Արմեն Երիցյանին սահմանամերձ համայնքները ուշադրության կենտրոնում պահելու և սահմանամերձ համայնքների հարկային բեռը թեթևացնելու նախագծի կյանքի կոչմանն աջակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին