Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարարն այցելել է Գառնիի դիտարան

15:03 / 25.08.2014

Օգոստոսի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հերթական աշխատանքային այցով Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր։ Դիտարանի վերագործարկումն ԱԻՆ առաջնահերթ խնդիրներից է, և դրա հետ կապված աշխատանքներն ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում:

Նախարարը, ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջեց դիտարանի նոր վերանորոգված եռահարկ շինության բոլոր սենյակներով և ծանոթացավ իրականացված աշխատանքներին` տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ։ Վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ ուշադրություն է դարձվել ԱԻՆ համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ստեղծելու խնդրին։
Արմեն Երիցյանը եղավ նաև դիտարանի թունելում, որտեղ տեղադրված է 375 մետր երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆը: Լուրջ աշխատանքներ են իրականացվել նաև թունելի վերանորոգման և դեֆորմոգրաֆի վերագործարկման ուղղությամբ։

Վերագործարկումից հետո դիտարանը կդառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դիտարանում կգործեն սեյսմաանալիտիկ և կենսաբանական լաբորատորիաներ, ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոն, գրադարան, հանդիպումների սրահներ, սեմինարների դահլիճ և այլն:

← Վերադառնալ ցուցակին