Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարարը Վայոց ձորի մարզում էր

16:02 / 22.08.2014

Օգոստոսի 22-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարար Երիցյանը Եղեգնաձոր քաղաքում եղավ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում:

Նախարարը շրջեց փրկարարական վարչության տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Ինչպես բոլոր մարզերում, այդպես էլ Վայոց ձորում պետք է կառուցվի ճգնաժամային կառավարման կենտրոն: Արմեն Երիցյանը եղավ այն տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել ճգնաժամային կառավարման կենտրոնը, շրջեց տարածքում և տվեց համապատասխան ցուցումներ: Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` Վայոց ձորի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում կստեղծվեն հատուկ աշխատանքային պայմաններ հաշմանդամ աշխատակիցներ ընդունելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին