Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարարը Գեղարքունիքի մարզում

16:43 / 22.07.2014

Հուլիսի 22-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում էր։

Արմեն Երիցյանը շրջեց ՀՓՋ-ի տարածքում, զրուցեց փրկարարների հետ: Նախարարը գոհունակությամբ նշեց, որ բոլորովին վերջերս ՀՓՋ հրամանատար նշանակված փ/ծ լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված խնդիրները:

Այնուհետև նախարարը ուղևորվեց Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատ և հիդրոօդերևութաբանական դիտարան: Ծանոթանալով աշխատանքային պայմաններին, Ա. Երիցյանը հանձնարարականներ տվեց տարածքի բարեկարգման ու կառուցապատման աշխատանքների հետ կապված: Այսօր ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով` մոտորանավակներով և նավակներով, որոնք հնարավորություն են տալիս Սևանա լճի լողափերում իրականացնել մշտական հսկողություն: Արմեն Երիցյանը անձամբ շրջեց հանրային լողափերից մի քանիսի տարածքում և ծանոթացավ Սևանա լճի ափին հերթապահություն իրականացնող ջրափրկարարների աշխատանքին:
ԱԻ նախարարը հանձնարարեց հանգստի այս ակտիվ շրջանում ավելի ուժեղացնել հսկողությունը լողափերում, որպեսզի նվազագույնի հասցվի դժբախտ պատահարների թիվը:

Հաջորդ կանգառը ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հանգստյան գոտում էր, որտեղ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները:

Մարզկենտրոն Գավառում ԱԻ նախարարը եղավ մարզային փրկարարական վարչությունում, որտեղ շուտով կսկսի գործել Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը։ ՃԿԿ-ի տարածքն արդեն վերանորոգված է և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:

 

← Վերադառնալ ցուցակին