Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարարը ՊՆ զորամասում

13:40 / 28.12.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս:
Նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարությանը, նրանց ուղեկցությամբ շրջել տարածքում, եղել զորանոցներում, դասասենյակներում և բուժկետում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին:

Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նորակոչիկներին մաղթել է բարի ծառայություն և ամենայն բարիք:
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ա. Երիցյանը Լուսակերտի զորամասին նվիրել է երաժշտական կենտրոն:


 

← Վերադառնալ ցուցակին