Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարարը վրանային քաղաքում է

18:05 / 22.10.2013

Հոկտեմբերի 22-ին Շուշի քաղաքում ծավալված վրանային քաղաք է ժամանել նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը: 
Նախարարը շրջել է վրանային քաղաքում, մտել զորանոցներ, կառավարման կետ, դաշտային հոսպիտալ, իսկ այնուհետև դաշտային խոհանոցում ճաշել փրկարարների հետ:
Ավելի ուշ, ուսումնավարժության ղեկավար կազմի ուղեկցությամբ, Ա. Երիցյանն շրջայց է կատարել նաև հարակից տարածքում ստեղծված 19 ուսումնական տեղամասեր (անտառային հրդեհ, փլուզված շինություն, քլորի արտահոսք, հրդեհաշիջում բազմաբնակարան շենքում, ջրամբարի փլուզում և այլն), որտեղ իրականացվելու են ուսումնավարժության գործնական աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին