Նորություններ

Այցեր և ելույթներ

Առաջին անգամ համատեղ ուսումնավարժություն Արցախում

10:40 / 22.10.2013

Հոկտեմբերի 21-ին ԼՂՀ Շուշիի շրջանում մեկնարկեց խոշոր համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը՝ «ԼՂՀ Շուշիի շրջանում ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Ուսումնավարժությանը մասնակցում են ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումները` նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը և մյուս պետական մարմինները, Շուշիի շրջանի և համայնքների ղեկավար կազմերը:

Հիմնական նպատակներն են՝
- ընդգրկված գերատեսչությունների գործողությունների համաձայնեցում երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ.
- Շուշիի շրջանում երկրաշարժի հետևանքների վերացման հնարավոր կարիքների գնահատում.
- Շուշիի շրջանի բնակչությանը երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցանում.
- ստուգել բնակչության ազդարարման համակարգը:

***

Ըստ սցենարի՝ ԼՂՀ տարածքում (Շուշիից 30 կմ հյուսիս-արևմուտք, Չիչեկլի (2622 մ) բարձունքի մոտ) զգացվել են երկրակեղևի ցնցումներ: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ կան զոհեր ու ավերածություններ:

Ուժեղ երկրաշարժի հետևանքով մարդիկ խուճապի մատնված լքել են շինությունները: Բազմաթիվ շենք-շինություններ ստացել են լուրջ վնասվածքներ: Երկրի մակերեսին առաջացել են ճեղքեր, տեղի են ունեցել քարաթափումներ և սողանքներ: Ջրամբարներից ջուր է ժայթքում: Վնասվել են ոռոգման բետոնապատ ջրանցքները:
 

← Վերադառնալ ցուցակին