Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարարն այցելեց Ստեփանավանի օդանավակայան

18:02 / 09.10.2013

Հոկտեմբերի 9-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանը այցելեց «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ: 
Oդանավակայանի տարածքում պետք է իրականացվեն հսկայածավալ աշխատանքներ՝ հիմնովին պիտի վերանորոգվի վարչական շենքը, 2050 մ երկարությամբ թռիչքուղին, ցանկապատվի տարածքը և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոս ամսին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա` Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ տարածք, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել:

← Վերադառնալ ցուցակին