Հատուկ լեռնափրկարար ծառայություն ՓԲԸ
Գործառույթներ
Ընկերության գործունեության առարկան և նպատակն է` ստորգետնյա տարածքներում փրկարարական աշխատանքների իրագործումն իր ենթակայության տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների /ջոկատների/ միջոցով:
Ընկերությունը զբաղվում է գործունեության հետևյալ հիմնական տեսակով` արտակարգ իրավիճակներում անվտանգությանն ուղղված գործունեություն` իրականացնելով հետևյալ աշխատանքները .
- Ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելում.
- Շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական և տեխնիկական աշխատանքների կատարում.
- Պողպատյա ճոպանների փորձարկում.
- Հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրում.
- Հանքախորշերում փոշու և վնասակար գազերի թույլատրելի քանակությունների ուսումնասիրում ու առաջարկությունների տրամադրում.
- Արտակարգ իրավիճակների կանխում, դրանց հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակ բնակչության և տնտեսական օբյեկտների պաշտպանություն, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարում:
Ներկայումս ընկերությունը ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում` իր ենթակայության տակ գտնվող Ավանի, Ախթալայի, Քաջարանի և Արփա-Սևան ջոկատների միջոցով: