Փրկարար ծառայություն

Ղեկավար կազմ

Մուշեղ Վիլիկի Ղազարյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր

Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 3-ին Երևանում:

Կրթությունը 

1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որակավորումը` իրավաբան:

Աշխատանքային փորձը

1980-1982 թթ.` ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1988-1994 թթ.` աշխատել է Երևանի երաժշտական ընկերության արդյունաբերական կոմբինատում` որպես արտադրության պետ:
1990-1994 թթ.` մասնակցել է արցախյան ազատամարտին:
1992-1994 թթ.` ՀՀ ՊՆ Զ/Մ հրամանատարի մարտական գծով գլխավոր խորհրդական:
1994-1996 թթ.` Երևանի կոնյակի գործարանի Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ներկայացուցչությունում` որպես գլխավոր տնօրեն:
1996-1998 թթ.` ՀՀ ՊՆ կարգապահության բաժնի պետ:
1999-2004 թթ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի տնօրեն:
2004-2005 թթ.` ՀՀ ԱԻՎ քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար:
2005-2007 թթ.` ՀՀ ԱԻՎ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ:
2007-2014 թթ.` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 17-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:
2016 թ. հուլիսի 18-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:
2017թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 627-Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Պարգևատրվել է՝

- ՀՀ ՊՆ «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով /1996/
- ՀՀ Նախագահի «Մարտական ծառայության» մեդալով /1997/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով /2002/
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով /2004/
- ԼՂՀ «Մայրություն», «Մայրական երախտագիտություն» մեդալով /2006/
- Արծիվ մահապարտների միության կողմից «Վազգեն Սարգսյան» շքանշանով /2007/
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով /2008/
- «ՅՈՒՆԵՍԿՈ», Համագործակցության մեդալով /2008/
- ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով /2010/
- ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով /2012/
- ԼՂՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով /2012/
- ՀՀ Ոստիկանության «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով /2012/
- ՀՀ ԱԻՆ «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով /2012/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից «5-րդ բրիգադ 20 տարի» մեդալով /2012/
- Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ, «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով /2013/
- Երևանի քաղաքապետի կողմից` «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով /2013/
- ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով /2013/
- ԼՂՀ ՊՆ «Պաշտպանության բանակի» հուշամեդալով /2014/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով /2014/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «5-րդ բրիգադ» հուշամեդալով /2014/
- Երևանի քաղաքապետի կողմից` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով /2014/
- Արցախի ազատամարտիկների միության կողմից` «Հայրենյաց պաշտպան» մեդալով /2014/

Ամուսնացած է, ունի չորս երեխա և երկու թոռ:

 

Վրեժ Վրույրի Գաբրիելյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ - մայոր

Ծնվել է 1952 թ. հունվարի 10-ին Երևանում:

Կրթությունը

1968 թ. ավարտել է Երևանի N 117 միջնակարգ դպրոցը:
1968 թ. ընդունվել և 1973 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը:
1985 թ. ընդունվել է և 1990 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը:
Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ – ակադեմիկոս է (2007 թ.):
Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է (2004 թ.):
1973 թ. աշխատանքի է անցել ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ:
1974-1975 թթ. ծառայել է սովետական բանակում:
Զորացրվելուց հետո 1975-1976 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ:
1976 թ. ընտրվել է նույն շրջկոմի քարտուղար, իսկ 1977 թ.` երկրորդ քարտուղար:
1978 թ. նշանակվել է ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչ:
1983 թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ եւ նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ՝ քաղդաստիարակչական աշխատանքների գծով:
1984 թ. նշանակվել է ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ:
1988 թ.` ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի պետի տեղակալ-քաղաքական մասի պետ:
1988 թ.` դեկտեմբերին ՀԽՍՀ տրանսպորտային ՆԳ վարչության պետի տեղակալ-քաղաքական բաժնի պետ:
1989 թ. մարտին նշանակվել է ՀԽՍՀ ՆԳՆ քաղբաժնի պետի տեղակալ:
1990 թ.` նույն նախարարության անձնակազմի և կադրերի վարչության պետի տեղակալ-անձնակազմի բաժնի պետ:
1992 թ. նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ:
1994 թ. նոյեմբերին` ՀՀ ՆԳՆ ռազմամոբիլիզացիոն և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ:
1996 թ. գործուղվել է ՀՀ ԱԻՎ և նշանակվել է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների տեսչության պետ:
1997 թ. սեպտեմբերին նշանակվել է Երևան քաղաքի ՔՊ և ԱԻ շտաբի պետ:
1999 թ.` Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ:
2001 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչապետի N 334 որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԻ Վարչության պետի տեղակալ:
2001 թ. մայիսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի N 181 հրամանով նշանակվել է նաև Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ:
2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
2007 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի թիվ 223Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին:

Պարգևատրվել է`

- Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև երկարամյա, օրինակելի և անբասիր աշխատանքի համար ՀՀ Վարչապետի հուշամեդալով
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմավորման 20 ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալով
- ՀՀ ԱԻՆ «Վաստակավոր աշխատակից» և «Անբասիր ծառայության համար» մեդալներով
- «ԽՍՀՄ զինված ուժերի 70 ամյակի», Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով
- ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի գերազանց ծառայության I և II աստիճանների կրծքանշանով
- ԽՍՀՄ ՆԳՆ գերազանց ծառայության կրծքանշանով
- ՀՀ Վարչապետի շնորհագրով
- ՀՀ Վարչապետի հուշամեդալով և պատվոգրով
- Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալով
- անվանական զենքով
- Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից նրան շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության ասպետի կոչում
-«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՀՀ Նախագահի կողմից, 2017 թ.:

Ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

Տպագրել է գիտական հոդվածներ և մեկ մենագրություն` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին:

 

Ներսես Հենրիկի Նազարյան, ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր

Ծնվել է 1963 թ. հունվարի 7-ին Երևանում:

Կրթությունը

1985 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որակավորումը՝ տնտեսագետ:
1993 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, որակավորումը՝ իրավաբան:

Աշխատանքային փորձը

1981-1983 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1984-1986 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի անչափահասների գործերով օպերլիազոր:
1986 թ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 6–րդ բաժանմունքի օպերլիազոր:
1986-1987 թթ.՝ Երևանի Օրջոնիկիձեի ՆԳ բաժնի ԲԽՍՍ բաժանմունքի օպերլիազոր:
1987-1991 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության ԲԽՍՍ բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:
1992-1993 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:
1993 թ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի պետ:
1993-1994 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
1996-1997 թթ.՝ Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի Ավանի քաղաքային միլիցիայի բաժանմունքի պետ:
1997 թ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ:
2000 թ.՝ Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի Ավանի քաղաքային միլիցիայի բաժանմունքի պետ:
2000-2002 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի պետ:
2002-2004 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնի պետ:
2004-2013 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ:
2016 թ. հուլիսի 22-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:

Պարգևատրվել է՝

- «Հասարակական կարգի գերազանց ծառայության համար» մեդալ՝ ԽՍՀՄ ԳԽՆ /1988/
- «ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարի» հոբելյանական մեդալ՝ ԽՍՀՄ ԳԽՆ /1988/
- Հուշամեդալ ՀՀ վարչապետի կողմից /2006/
- ՀՀ նախագահի կողմից՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալ /2009/:

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երեք թոռ:
   

Արթուր Խաչիկի Խաչիկյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1974 թ. հունվարի 19-ին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում։

Կրթությունը

1992-1997 թթ.՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ:
1997-1998 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Աշխատանքային փորձը

1999-2004 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի իրավախորհրդատու:
2003 թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի աշխատակազմի ղեկավար-իրավախորհրդատու:
2004-2005 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի պետ:
2005-2006 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության իրավական ապահովման վարչության պետ:
2006-2008 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության իրավական ապահովման վարչության պետ:
2008-2010 թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության իրավական ապահովման վարչության պետ:
2010-2015 թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետ:
2015-2016 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետ:
2016-2017 թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետ:
13/03/2017 թ.- առ այսօր՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:

Պարգևատրվել է՝

- Պատվոգիր` ՀՓԾ կողմից, 2009 թ.
- Շնորհակալագիր` ՀՀ ԱԻ նախարարի կողմից, 2009 թ.
- «Անբասիր ծառայության համար` 10 տարի» մեդալ` ՀՀ ԱԻ նախարարի կողմից, 2010 թ.
- «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ` ՀՀ ԱԻ նախարարի կողմից, 2010 թ.
- ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ` ՀՀ ԱԺ նախագահի կողմից, 2011 թ.
- Հուշամեդալ` ՀՀ վարչապետի կողմից, 2012 թ.
- Պատվոգիր `ՀՀ արդարադատության նախարարության կողմից, 2013 թ.
- «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշան, ԱԻՆ, 2013 թ.
- ԵԿՄ «1993-2013՝ 20 տարի» մեդալ, 2013 թ.
- Պատվոգիր` ՀՀ ԵԿՄ կողմից, 2014 թ.
- Շնորհակալագիր` ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետի կողմից, 2015 թ.
- Շնորհակալագիր` ՀՀ Նախագահի կողմից, 2014 թ.
- «Անբասիր ծառայության համար` 15 տարի» մեդալ` ՀՀ ԱԻ նախարարի կողմից, 2016 թ.
-«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՀՀ Նախագահի կողմից, 2017 թ.:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 

Հովհաննես Հակոբի Եմիշյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ

Ծնվել 1971 թ. մարտի 9-ին Արարատի շրջանի Լուսառատ գյուղում:

Կրթությունը

1988 թ-ին մեդալով ավարտել է Լուսառատ գյուղի միջնակարգ դպրոցը:
1988-1993 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵԳԻ-ի մեքենայացման ֆակուլտետը՝ ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:
1998-2001 թթ. սովորել և ավարտել է ՌԴ ԱԻՆ Բնակչության Պաշտպանության Ակադեմիան՝ «Զինվորական և վարչական կառավարում» մասնագիտությամբ:
2007 թ.՝ Ջ.Մարշալի անվան անվտանգության Եվրոպական կենտրոն (Գերմանիա):

Աշխատանքային փորձը

2009 թ.՝ ՄԱԿ-ի փորձագետ՝ ՄԱԿ-ի Աղետների գնահատման և համակարգման թիմի անդամ (UNDAC):
2010 թ.՝ ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի(INSARAG) քարտուղարությունում Հայաստանի քաղաքական պատասխանատու:
3.1994-1995 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Քաղաքացիական Պաշտպանության գնդի մեխանիզացված դասակի հրամանատար:
1995-1996 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Քաղաքացիական Պաշտպանության հանրապետական շտաբի օպերատիվ բաժնի հաշվարկա-անալիտիկ խմբի պետ, ավագ սպա:
1996-1997 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Արարատի մարզի ԱԻ ՔՊ շտաբի ավագ սպա:
1997-1998 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի ԱԻ և ՔՊ շտաբի պետ:
2001-2002 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության Արաբկիր թաղային համայնքի ԱԻ ՔՊ բաժնի պետ:
2002-2003 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի ԱԻ ՔՊ վարչության պետի տեղակալ` շտաբի պետ:
2003 թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ԱԻ կանխման և հետևանքների վերացման վարչութան պետի տեղակալ-ուսումնամեթոդական բաժնի պետ:
2003-2006 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Արագ արձագանքման փրկարարական ջոկատի (զորամաս) հրամանատար:
2006-2009 թթ.՝ Հայաստանի փրկարար ծառայության Բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետի տեղակալ:
2009-2012 թթ.՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ:
2012-2017 թթ.՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Բնակչության պաշտպանության աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ:
2017 թ.՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Փրկարարական ուժերի վարչության պետ:
2017 թ. հոկտեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է`

-ՌԴ ԱԻՆ «ՌԴ ԱԻՆ հիշատակի» մեդալով (2008)
-ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով (2010)
-ՀԱՊԿ «Հոբելյանական 20 տարի Հավաքական անվտանգության» մեդալով (2012)
-ՀՀ ԱԻՆ Կրծքանշան` «Փրկարար միջազգային կարգի» (2013)
-ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստճանի մեդալով (2014)
-ՀՀ Ոստիկանության պետ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (2014)
-ՀՀ ԱԻՆ «ՀՀ ՏԿԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով (2015)
-ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստճանի մեդալով (2016)
-ՀՀ ՊՆ «Նելսոն Ստեփանյան» մեդալով (2016)
-ՀՀ պաշտպանության նախարարի հուշանվերով և պատվոգրով (2009)
-ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2011)
-ՀՀ Նախագահի շնորհակալագրով (2014)
-ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հուշանվերով (2013)
-«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով (2014)
-«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՀՀ Նախագահի կողմից մեդալով (2017):

Վերապատրաստումներ

• «Ճառագայթային ԱԻ-ների պլանավորում, պատրաստվածություն և արձագանքում» դասընթաց, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), ԱՄՆ, 1997 թ.
• Ազգային իշխանությունների դասընթաց, Շրիվենհեմի Գիտությունների թագավորական ռազմական քոլեջ, Միացյալ Թագավորություն, 1997 թ.
• «ԱԻ-ների արձագանքման նվազագույն ստանդարտներ և նախագծային ցիկլ» դասընթաց-աշխատաժողով, Երևան, 2002 թ.
• Քաղաքացիական ԱԻ պլանավորման և ռազմաքաղաքացիական համագործակցության տարածաշրջանային դասընթաց, ՆԱՏՕ, Սլովենիա, 2002 թ.
• «Միջազգային բնապահպանական աղետներ» դասընթաց, ՆԱՏՕ և Շվեդիայի փրկարար ծառայությունների գործակալություն, Շվեդիա, 2004 թ.
• «Միջազգային բնապահպանական աղետների արձագանքում» դասընթաց, շվեդ-ռումինական դասընթաց, ՆԱՏՕ, Ռումինիա, 2006 թ.
• Քաղաքացիական ԱԻ պլանավորման դասընթաց, ՆԱՏՕ-ի դպրոց, Գերմանիա, 2007 թ.
• «Անվտանգության ընդլայնված հետազոտություններ» ղեկավար կազմի համար ծրագիր-դասընթաց, Անվտանգության հետազոտությունների Ջորջ Մարշալի անվան եվրոպական կենտրոն, Գերմանիա, 2007 թ.
• «Իրական ժամանակում գործընկերների միջև տեղեկատվության կառավարման և փոխանակման համակարգ» դասընթաց, ՆԱՏՕ, Երևան, 2007 թ.
• ՄԱԿ-ի աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (UNDAC) և որոնողափրկարարական խորհրդատվական միջազգային խմբի (INSARAG) ճանաչողական աշխատաժողով, ՌԴ, 2008 թ.
• «Պաշտպանության կառավարումն անվտանգության ընդլայնված համատեքստում» դասընթաց, Միացյալ Թագավորության ՊՆ, Երևան, 2008 թ.
• ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) ներածական դասընթաց, Շվեյցարիա, 2009 թ.
• ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) եվրոպական վերապատրաստման դասընթաց, Իտալիա, 2011 թ.
• Քաղաքային սեյսմիկ ռիսկի կառավարման պլանավորում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Ճապոնիա, 2011 թ.
• ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) շրջակա միջավայրի ԱԻ դասընթաց, Իտալիա, 2012 թ.
• ՄԱԿ-ի աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (UN OSOCC) դասընթաց, Բելգիա, 2013 թ.
• «Ճառագայթային ԱԻ-ների առաջնահերթ արձագանքում», Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), Ավստրիա, 2013 թ.
• Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի ճանաչողական դասընթաց, PPRD EAST ծրագիր, Իտալիա, 2013 թ.
• «Ատոմակայանի վթարի դեպքում բնակչության պաշտպանություն» միջազգային դասընթաց, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), Ավստրիա, 2014 թ.
• ՄԱԿ-ի աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (UN OSOCC) դասընթաց, Իտալիա, 2015 թ.
• ՄԱԿ-ի աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (UN OSOCC) վերապատրաստման դասընթաց, Ֆինլանդիա, 2017 թ.

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր և մեկ թոռ:


Արտավազդ Ռուդիկի Դավթյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1972 թ. հունվարի 16-ին Երևանում:

Կրթությունը

1979-1989 թթ. սովորել և ավարտել է ք. Երևանի N147 միջնակարգ դպրոցը:
1989-1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը:
2000-2002 թթ. սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության ակադեմիան:
2009 թ-ին ավարտել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Աղետների գնահատման և համակարգման դասընթացը (Շվեյցարիա):

Աշխատանքային փորձը

1996-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալի և վաշտի հրամանատարի պաշտոնները:
1999 թ. ծառայության է անցել ՀՀ կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զորքերի և փրկարարական ուժերի վարչության արտակարգ իրավիճակների փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնում՝ ավագ սպայի պաշտոնին:
2002-2010 թթ. ծառայությունը շարունակել է զբաղեցնելով է ՀՀ կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ վերլուծական բաժնի պետի, Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնները:
2010-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ավագ դասախոսի պաշտոնը:
2014 թ.` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ:
2016 թ.`  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Օպերատիվ կառավարման վարչության պետ:
2017 թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի պաշտոնին:
2017 թ. հոկտեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին:

Գործունեություն միջազգային համագործակցության ոլորտում

• 2009թ. մինչ օրս՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպա - Միջին Արևելք - Աֆրիկա տարածաշրջանի աղետների գնահատման և համակարգման (United Nations Disaster Assessment and Coordination (UNDAC)) խմբի անդամ (https://www.unocha.org/legacy/what-we-do/coordination-tools/undac/overview),
• 2014թ. մինչ օրս՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության Ասիա Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) արտակարգ իրավիճակների հարցերով փորձագետ
• 2014-2017 թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության որակավորված միջազգային արձագանքման միջին դասի քաղաքային որոնողափրկարարական ջոկատի հրամանատար (Armenian Medium Urban Search and Rescue Team Leader, INSARAG External Classification 2015),
• 2014-2017 թթ.՝ ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի(INSARAG) քարտուղարությունում Հայաստանի օպերատիվ պատասխանատու,
• 2015թ. մինչ օրս՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության աղետների ազդարարման և համակարգման համաշխարհային համակարգի (Global Disaster Alert and Coordination System (GDACS)) խորհրդատվական խմբի ղեկավար (Շվեյցարիա, ժնև, http://portal.gdacs.org/about),
• 2017թ ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության հետ համագործակցության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդի անդամ:

Պարգևատրվել է՝

- ՌԴ Հակատեռորիստական կենտրոնի տնօրենի պատվոգրով
- ՀՀ Քննչական կոմիտեի պատվոգրով
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Անվեհեր Փրկարար» մեդալով
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Անբասիր ծառայության համար` 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալով
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Անբասիր ծառայության համար` 20 տարի» 1-ին աստիճանի մեդալով
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանով:

 Ամուսնացած է, ունի երեք զավակ: