Նորություններ

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

12:10 / 16.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Աշոցք գյուղերում  տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

← Վերադառնալ ցուցակին