Նորություններ
Ճանապարհները Հայաստանում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09:30 / 25.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում բուք է:
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: