Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ

Գործառույթներ

ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը կազմավորվել է ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1910-Ն որոշմամբ:

Հիմնարկի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված արտակարգ իրավիճակների ոլորտի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները:

Հիմնարկի խնդիրներն են`
- Ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

- Ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

- Ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

- Ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

- Գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

-  Ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

- Ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ՀԳՄ-ի բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

- Ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

- Ծրագիր իրականացման մոնիթորինգը ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

- Վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը: Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այդ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

- Երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը: