Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Եռօրյա հանգիստը Սևանում

14:37 / 09.07.2019

Հուլիսի 5-ին ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպությունն աշխատակիցների համար կազմակերպել էր եռօրյա հանգիստ Սևանա լճի գեղատեսիլ ափերից մեկում՝ «Արևիկ» առողջարանում:

Առավոտյան ԱԻՆ շարահրապարակից աշխատակիցներն ուղևորվեցին դեպի Սևան: Ամբողջ ճանապարհն անցավ ԱԻՆ շնորհաշատ աշխատակիցների՝ մասնավորապես արհկոմի նախագահ տիկին Մելիքյանի, թանգարանի տնօրեն Հայկ Գալստյանի և Պետական ռեզերվների գործակալության գլխավոր մասնագետ տիկին Մարիամի՝ երգերի, ասմունքի, նվագի ներքո:

Ինչպես նախորդ էքսկուրսիայի ժամանակ, այս անգամ ևս մասնակիցներին անակնկալ էր սպասվում: Գեղեցկուհի Սևանի ափին մասնակիցները արժանացան ԱԻՆ հյուրասեր աշխատակցի՝ Վարդգեսի կողմից համեղ հյուրասիրությանը, իսկ ներկաների բարձր տրամադրությունը, երգն ու պարը ապահովում էր կենդանի երաժշտությունը, որը նույնպես Վարդգեսի անակնկալների շարքից էր:

Եռօրյա հանգիստն անցավ ակտիվ խաղերով, զբոսանքներով, զվարճալի միջադեպերով, որն ավելի ջերմ մթնոլորտ էր ստեղծում և մտերմացնում աշխատակիցներին, իսկ բարեհամբույր անձնակազմի հյուրընկալությունը տրամադրում էր և ապահովում անմոռանալի հանգիստ:

Անցկացնելով ժամանակը «Արևիկ»-ում, կտրվեցինք բոլոր հոգսերից և վայելեցինք Սևանա լճի անկրկնելի բնությունը:

Տունդարձի ճանապարհի վերջին կանգառը Սևանի թերակղզին էր, որը համարվում է Հայաստանի ամենահիշարժան վայրերից մեկը: Առաքելոց և Աստվածածին սուրբ եկեղեցիներում ԱԻՆ աշխատակիցները մոմեր վառեցին և հոգևոր խորհուրդը սրտներում՝ վերադարձան տուն:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր