Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Գրքի շնորհանդես՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում

17:32 / 05.04.2019

Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հիդրոմետ ծառայության աէրոլոգիական կայանի աշխատակից Դավիթ Համբարձումյանի Ապրումներ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հիդրոմետ ծառայության տնօրեն Արմեն Դպիրյանը, ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Այն տպագրվել է ԱԻՆ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության օժանդակությամբ:

Միջոցառման ընթացքում Դավիթ Համբարձումյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ աշխատակիցների ստեղծագործական մտքին և նախաձեռնողականությանը օժանդակելու համար:

Հեղինակը միջոցառման մասնակիցներին նվիրեց իր ժողովածուն: Հանդիպումն ավարտվեց Դավիթ Համբարձումյանի ասմունքով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր