Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Կայացավ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության տարեկան հաշվետու ժողովը. դրական գնահատվեց Արհկոմի 2018 թվականի գործունեությունը

16:35 / 19.03.2019

Մարտի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության տարեկան ընդհանուր ժողովը, որի նպատակն էր ներկայացնել կազմակերպության անցած տարվա՝ 2018 թվականի հաշվետվությունը` իրականացրած աշխատանքների վերաբերյալ, ի մի բերել կատարված աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները:

Ընդհանուր ժողովին մասնակցում էին ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը և Արհկոմի կազմի մեջ մտնող ստորաբաժանումներից համամասնորեն ընտրված 122 պատվիրակ:

Ընդունված կարգի համաձայն՝ քվեարկության միջոցով, ժողովի նախագահ ընտրվեց աշխատակազմից՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը, իսկ քարտուղար` աշխատակազմի Շենքերի և շինությունների պահպանման վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Բերբերյանը:

Ըստ օրակարգի` ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, ով մասնավորապես ասաց. «Մեր արհմիութենական կազմակերպությունը որդեգրել է երկու կարևորագույն սկզբունք, որոնք էլ հանդիսացել են մեր գործունեության հիմքը. գործել միայն օրինականության շրջանակներում, պահպանել իրավահավասարություն կազմակերպության բոլոր անդամների միջև և գործել հրապարակայնության դաշտում»:

Օրակարգով նախատեսված էր նաև Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Զեկույցով հանդես եկավ Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մկոյանը:

Նախագահի առաջարկությամբ եղան ելույթներ, քննարկումներ, առաջարկություններ՝ ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու կազմակերպության հետագա աշխատանքները: Բազմաբնույթ քննարկումների, մտքերի փոխանակման արդյունքում անդամների քվեարկությամբ հաստատվեց Արհկոմի և Վերստուգիչ հանձնաժողովի նախագահների զեկուցումները:
Օրակարգով նախատեսված էր նաև վերստուգիչ հանձնաժողովի կազմը համալրելու հարցը: Ծանրաբեռնվածության պատճառով իր դիմումի համաձայն վերստուգիչ հանձնաժողովի նախագահի լիազորություններից հրաժարվել էր աուդիտի վարչության գլխավոր մասնագետ Սամվել Առաքելյանը: Արհեստակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամ ընտրվեց Աուդիտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Ադամյանը:

Ժողովի ավարտին, նախագահի առաջարկությամբ, կազմակերպության անդամների քվեարկության արդյունքում դրական գնահատվեց Արհկոմի 2018 թվականի գործունեությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր