Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին հրատապ ու կենսական հարցեր 00:00 / 26.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, Երեւանի քաղաքապետը եւ բոլոր մարզպետները, Երեւանի եւ մարզերի կրթության վարչության պետերը։ Քննարկվեցին բազմաթիվ հրատապ ու կենսական հարցեր։ Մասնավորապես՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից հաշված օրեր առաջ մանրամասն անդրադարձ կատարվեց մարզերում եւ Երեւանում...

Մարզի խնդիրները քննարկվեցին տեղում 00:00 / 26.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ։ Աշտարակում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ինչպես մարզային մյուս այցելությունների ընթացքում, մարզի ակտիվի հետ քննարկվեցին կենսական նշանակության հարցեր։ Դրանց թվում էին համայնքային բյուջեների կատարման ընթացքը, սոցիալական ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը, նոր ուսումնական տարվան նախապատրասվածությունը եւ այլ հարցեր։ ՀՀ փոխվարչապետը հետաքրքրվեց նաեւ մարզում իրականացվող...

ՀՀ փոխվարչապետի շաբաթօրյա աշխատանքային այցերը 00:00 / 23.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր հերթական այցը կատարեց Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու տեղամասեր, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մայրուղու «Բելաջիո» ռեստորանային համալիրի շրջակայքում գտնվող տեղամասում «Ճանապարհաշինություն» ԾԻԳ ՊՀ-ի եւ մայրուղու բոլոր տեղամասերի կառուցումն իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվեցին աշխատանքների...

ՀՀ փոխվարչապետի այցը Տավուշի մարզ 00:00 / 22.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւոգրյանն այսօր աշխատանքային այց կատարեց Տավուշի մարզ: Նոյեմբերյանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում Արմեն Գեւորգյանն, ինչպես միշտ, տարածաշրջանի ակտիվի հետ քննարկեց մարդկանց հուզող հարցերն ու առկա հիմնախնդիրները: Մասնավորապես քննարկվեցին սոցիալական ծառայությունների գործունեությունը եւ մատուցվող ծառայությունների որակը: ՀՀ փոխվարչապետին զեկուցվեց, որ զգալի աշխատանք է տարվել նոր ուսումնական տարին պատշաճ...

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւս անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության 00:00 / 15.08.2008

Ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում թղթայինին զուգահեռ փորձարկվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի "Mulberry" համակարգը ։ Այն արդեն ներդրվել է ՀՀ կառավարությունում, ՀՀ ֆինանսների եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություններում։ Օգոստոսի 19-ից ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում եւս փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կիրականացվի էլեկտրոնային եղանակով, որի շնորհիվ ոչ միայն կհեշտանա առօրյա աշխատանքը, այլեւ առավել տեսանելի ու վերահսկելի կդառանա...

ՀՀ փոխվարչապետը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղերում ծանոթացան մի շարք ծրագրերի իրականացմանը 00:00 / 09.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր այցելեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք: Ականատես եղան, թե համայնքի միջնակարգ դպրոցն ինչպես է վերանորոգվել «Լուսավան-Կենտրոն» ընկերության եւ «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միջոցներով, ծանոթացան «Լուսավան-Կենտրոն» ընկերության կողմից Ծաղկունքում իրականացվող մյուս ծրագրերին։ ՀՀ փոխվարչապետը եւ Էկոնոմիկայի նախարարն այնուհետեւ այցելեցին Կոտայքի մարզ, ծանոթացան...