Նորություններ

Պաշտոնական

Նշանակում 00:00 / 06.05.2008

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանին 00:00 / 06.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային եւ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Սոլովյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես կարեւորվեց երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացումը եւ փորձի փոխանակումը տարբեր ոլորտներում։ Տնտեսական համգործակցության լավ ավանդույթներ են ձեւավորված արդեն Սյունիքի մարզի եւ Բելառուսի...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 06.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվեցին Հայաստանում ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ անկեղծորեն ուրախ է ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականցվող ծրագրերի համար: Կողմերը կարեւորեցին ջրային, առողջապահական, աղետների կանխարգելման, համայնքներում տեղեկատվական համակարգերի ներդրման, ապօրինի...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մեկնեց Լոռու մարզ 00:00 / 04.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Լոռու մարզ։ Նա մասնակցեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 դպրոցի մարզադահլիճի եւ խաղահրապարակի բացմանը։ Դիմաց թաղամասում գտնվող այս դպրոցը 1988-ի երկրաշարժից վթարային էր դարձել։ Միայն 10 տարի անց՝ 1998-ին, կրթօջախի ամրացման համար պետական բյուջեից միջոցներ հատկացվեցին, եւ աշակերտները տնակային դասարաններից կրկին նախկին շենք տեղափոխվեցին։ Սակայն,...

ՀՀ փոխվարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են 00:00 / 25.04.2008

«Մեծարգո պարոն Գեւորգյան, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Դուք Ձեր հարուստ փորձն ու կարողությունները կդնեք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք նոր պաշտոնում», - ասվում...

Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին 00:00 / 24.04.2008

Ապրիլի 24-ին՝ Եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավար կազմը, աշխատակազմը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն ու տեղակալները: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով նահատակների հիշատակին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին