Նորություններ

Պաշտոնական

Հայաստանը մեծ շուքով կնշի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը 00:00 / 02.04.2008

Նախատեսվող միջոցառումներն այսօր քննարկել են Վ.Համբարձումյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստում: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այն վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Նախատեսվում է անցկացնել մեծ գիտնականի գործունեությանը եւ գիտական ժառանգությանը նվիրված նստաշրջաններ, միջազգային գիտաժողովներ: Հոբելյանական տարվա ընթացքում, այլ միջոցառումների թվում, ԵՊՀ աստղադիտարանի առջեւ...

Աֆրիկյան ժանտախտից տուժած խոզերի սեփականատերերը եկող շաբաթվանից պետությունից օժանդակություն կստանան 00:00 / 21.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվեց ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների այն սեփականատերերի ցուցակը, համաձայն որի պետությունը կսկսի օժանդակություն տրամադրել: Նախորդ խորհրդակցության ժամանակ փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել էր մեկ անգամ եւս ճշգրտել ցուցակները՝ ամենուր կիրառելով նույն մոտեցումները եւ ուշադիր...

Կօրինականացվեն մինչեւ 2001 թվականը Երեւանում կառուցված անհատական բնակելի տներն ու կցակառույցները 00:00 / 18.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեռեւս խորհրդային տարիներին, ելնելով քաղաքաշինական առանձնահատկություններից, քաղաքացիներին դժվարությամբ էին տրամադրվում շինարարության թույլտվություն, կառուցման, վերակառուցման փաստաթղթեր: Արդյունքում, Երեւանում՝ հիմնականում՝ Չարբախում, Կոնդում, Կիլիկիայում, Նորագյուղում,...

Քննարկվեցին երեք մարզերի ջրամատակարարման խնդիրները 00:00 / 12.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեցին Արմավիրի, Լոռու, Շիրակի մարզերի բնակավայրերի ջրամատակարարման — ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրերը: «Նոր Ակունք», «Լոռի ջրմուղ-կոյուղի», «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ներն այս ծրագրերն իրականացնում են KfW բանկի ֆինանսավորմամբ եւ Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում։ Ջրամատակարար այս ընկերությունների սպասարկման տարածքներում կոմունալ ծառայությունների մատուցման որակի...

Ջրամատակարարման գործում ակնհայտ առաջընթաց կա, սակայն խնդիրներն էլ քիչ չեն 00:00 / 11.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ընթացիկ գործունեությունը, խնդիրները, անելիքները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ 2007 թվականին երկու ժամով բարձրացել է օրեկան սպառողներին տրվող ջրամատակարարումը, բարելավվել է ջրի անվտանգությունը: Տարեսկզբին արձանագրված ախտահանված ջրի 84%-ը տարեվերջին հասցվել է 92-ի, իսկ...

Հանրապետությունում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 00:00 / 10.03.2008

ՀՀ-ում 2008 թ. գարնան աշխատանքների նախապատրաստության ընթացքին վերաբերող հարցերն այսօր քննարկվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ: Ինչպես ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, հանրապետությունում տարեկան միջին հաշվով կատարվում է 150-155 հազար հա գյուղատնտեսական մշակաբույսերի գարնանային ցանք: 2008 թվականի գարնանը կանխատեսվում է շուրջ 160 հազար հա գարնանացան՝ 5-10 հազարով ավելի նախորդ տարիների միջինից : Նախարարը...