Նորություններ

Պաշտոնական

Ստորագրվեց համաձայնագիր ՀՀ եւ ՌԴ տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով 00:00 / 30.01.2008

Այսօր Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման համաձայնագիր: Մինչ այդ առանձնազրույց էին ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովը, ապա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ ընթացել էին բանակցություններ՝ ընդլայնված կազմով՝...

Հայաստանի համայնքների ասոցիացիան 10 տարեկան է 00:00 / 26.12.2007

Տաս տարի առաջ՝ դեկտեմբերին, ստեղծվեց Հայաստանի համայնքների ասոցիացիան՝ ձեւավորելով տեղական ինքնակառավարման շահերի ներկայացման հանրային համակարգ։ Նրա շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ապահովել միջհամայնքային համագործակցություն, ինչպես նաեւ պետական մարմինների հետ հաստատել առավել սերտ փոխգործակցություն: Որպես արդյունք՝ երկրում առաջ եկավ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ուղղակի եւ շահագրգիռ երկխոսության միասնական դաշտ։ Այսօր Հայաստանի համայնքների ասոցիացիան...

Նշանակվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալներ 00:00 / 25.12.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Արսեն Գրիգորյանը եւ Հովհաննես Հովսեփյանը նշանակվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալներ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթը 00:00 / 07.12.2007

Ազգային ժողովը 75 «կողմ», 6 «դեմ», 16 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ձեռնպահ քվեարկեցին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները: Նշենք, օրինագծով Երեւանը ստանում է համայնքի կարգավիճակ: Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կազմից: Ավագանում 40 տոկոս եւ ավելի տեղեր ստացած կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն դառնում է քաղաքապետ: Թաղային 12 համայնքները...

Բուլղարիա -Հայաստան. պետական կառավարման խնդիրներն ընդհանուր են 00:00 / 07.12.2007

Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման վարչական բարեփոխումների նախարարի տեղակալ Բուժկա Լուկիչը, Սոֆիա մարզի փոխմարզպետ Ստոյան Ստոյանովը, Պերնիկ մարզի մարզպետ Իվան Դիմիտրովը եւ պատվիրակության այլ անդամներ դեկտեմբերի 5-ին հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը եւ ՔԾԽ գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը:...

Ազգային ժողովում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը 00:00 / 05.12.2007

ԱԺ այս նստաշրջանում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորներին մտահոգող հիմնական հարցն այդ օրինագծով նախատեսված այն դրույթն էր, որի համաձայն Երեւանի քաղաքապետն ընտրվում է անուղղակի ձեւով` ավագանու կողմից: Պատգամավորներին ամենաշատը հետաքրքող այս հարցին օրինագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանեց . «Անուղղակի ընտրության մոդելը շատ է տարածված եվրոպական...