Նորություններ

Պաշտոնական

Այցելություն Արարատի մարզ 00:00 / 23.08.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզ։ Բարձրաստիճան պաշտոնյաներն առաջինը ծանոթացան ֆերմեր Հենրիկ Եղիազարյանի հաջողություններին։ Կառավարության կողմից բավական մատչելի գներով տրամադրված տրակտորի, աշխատասիրության եւ մասնագիտական մոտեցման շնորհիվ, չնայած անբարենպաստ եղանակներին, ֆերմերին հաջողվել է առավել բարձր արդյունքներ ունենալ։ Նա մեկ հա-ից ստացել է մինչեւ 70 տոննա լոլիկ եւ մինչեւ...

Պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը Երեւանում 00:00 / 23.08.2007

Այսօր ՀՀ կառավարությունում իր աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը։ ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդը հիմնադրվել է 2004 թվականին։ Կաննադրությունը հաստատվել է ԱՊՀ երկրների Տնտեսական խորհրդի նիստում` 2004-ի...

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը 00:00 / 23.08.2007

«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 30 մլն 518.2 հազար դրամ հատկացրեց ՀՀ Գեղարքունիքի եւ 7 մլն դրամ` Տավուշի մարզպետարաններին: Որոշումն ընդունվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2005թ. կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի համաձայն, Հայաստանի...

Օգոստոսի 23-24-ին Երեւանում տեղի կունենա ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը 00:00 / 22.08.2007

Խորհուրդն իր աշխատանքը կսկսի օգոստոսի 23-ին` ՀՀ կառավարության երրորդ հարկի դահլիճում։ Կքննարկվեն արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ մարդասիրական օգնության ցուցաբերման նպատակով պետական պահուստի օգտագործման հարցերում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման, ինչպես նաեւ փորձի փոխանակման, կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերը։ Նիստի մասնակիցներին կողջունի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։...

Միջոցներ են հատկացվել Երեւանի վերելակները վերանորոգելու համար 00:00 / 15.08.2007

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ 3 մլրդ դրամ է հատկացվել մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման համար։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապեին հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել վերելակային տնտեսության վիճակը եւ բազմաբնակարան շենքերի վերելակների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով առաջարկներ ներկայացնել։ Այսօր արդեն մեր ձեռքի տակ են այդ ուսումնասիրությունների արդյունքները` մայրաքաղաքի 4261 վերելակներից 2464-ը հիմնանորոգման կարիք ունեն, իսկ մոտ 50-ը` նորով փոխարինելու։ Այս քննարկմանը մասնակից ենք...