Նորություններ

Պաշտոնական

Տեղական ինքնակառավարման համակարգը 11 տարեկան է 00:00 / 10.11.2007

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 11-ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի որոշմամբ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ համայնքապետեր, քաղաքապետեր պարգեւատրվեցին Հուշամեդալով: «Պետությունը կարեւորում է տեղական ինքնակառավարման այս ինստիտոտը, քանի որ զարգացած համայնքը հզոր պետության գրավականն է: Եթե համայնքները խնդիրներ չունենան, ուրեմն՝ կառավարության հոգսերը քիչ կլինեն։...

Ուսումնասիրում են ՏԻՄ-երի մեր համակարգը 00:00 / 09.11.2007

Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել եւ ի՞նչ խնդիրներ են ծառացած ընդամենը 11 տարվա կյանք ունեցող տեղական ինքնակառավարման համակարգի առջեւ։ «Գյուղացուն պետք է հարցնել, թե ինչի՞ց է գոհ, իսկ ինչից դժգոհ։ Շատ տեղերում իրավացիորեն կդժգոհեն հասարակական, իրավական եւ այլ ծառայությունների բացակայությունից կամ մակարդակից։ Բայց, անշուշտ, գոհ կլինեն, որ ունեն իրենց կողմից ընտրված իշխանություն, որը մոտ է, ում հավասարի պես են վերաբերվում։ Շատ կարեւոր է, թե ի՞նչ արդյունավետությամբ է աշխատում տեղական...

Տեղեկատվակական համակարգերը մուտք են գործում պետական կառավարման համակարգ 00:00 / 29.10.2007

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում հուլիսի 1-ից գործում է Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։ Միաժամանակ ընթացքի մեջ է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը: Այս երկու համակարգերը հոկտեմբերի 26-ին ներկայացվեցին «Դիջիթեք -2007» տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում: Այսպիսով, երրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեցին պետական կառավարման համակարգում կիրառվող տեղեկատվական...

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը 00:00 / 25.10.2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հաստատել է սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, ՀՀ-ի եւ օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի գործունեության հայեցակարգը, հավանություն է տվել Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման,...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռամոդանովսկուն 00:00 / 25.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռամոդանովսկուն: Քննարկվեցին Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններին, աշխատանքային միգրացիայի կարգավորմանը, ռեադմիսիոն պայմանագրի կնքմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ հետեւում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում կատարվող նորություններին, քանի որ Հայաստանից միգրացիոն հոսքերի 60-70...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա- Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին 00:00 / 19.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա- Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ։ Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Շտեֆեն Ռայխեն միակարծիք էին, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները ավելի արդյունավետ եւ ջերմ են դարձել բոլոր ուղղություններով։ Պարոն Ռայխեն հավելեց, որ ակտիվանում են անգամ հայ եւ գերմանացի դպրոցականների հարաբերությունները։ Եւ...