Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեց Երեւանի ջրամատակարարման հարցը 00:00 / 10.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացավ քննարկում «Երեւան Ջուր» ՓԲԸ ընթացիկ գործունեության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Ընկերության տնօրինությունը ներկայացրեց 2007 թվականին կատարված աշխատանքների համառոտ նկարագիրը, ըստ որի մի շարք միջոցառումների արդյունքում բարձրացել է ջրի...

Մասնավորեցումից առաջացած միջոցներն ուղղվում են համայնքների խնդիրների լուծմանը 00:00 / 29.02.2008

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ համայնքների վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքային բյուջե ուղղվող ֆինանսական միջոցներով վերանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ, դպրոցներ, կառուցվում ջեռուցման համակարգեր, բարեկարգվում այլ ենթակառուցվածքներ: Այդ հնարավորությունն ընձեռվել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1098-Ն որոշմամբ, որով ՀՀ համայնքների (բացառությամբ Երեւանի) վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի...

Տավուշի մարզում կստեղծվի կաթի մթերման կետ 00:00 / 07.02.2008

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում կստեղծվի կաթի մթերման կետ, որը տնտեսական լուրջ նշանակություն կունենա մարզի գյուղերի համար: Կաթի մթերման կետը կհիմնվի Ազատամուտ գյուղում: Այն կայուն եկամուտ կապահովի ոչ միայն Խաշթառակի մերձակա վեց գյուղերի, այլեւ մի շարք հարեւան համայնքների բնակիչների համար: Տավուշի մարզի , մասնավորապես, այս տարածքի բնակիչների մեծ մասն անասնապահության մեծ փորձ ունի: Չնայած վերջին 20 տարիներին այս բնագավառը...

Ստորագրվեց համաձայնագիր ՀՀ եւ ՌԴ տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով 00:00 / 30.01.2008

Այսօր Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման համաձայնագիր: Մինչ այդ առանձնազրույց էին ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովը, ապա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ ընթացել էին բանակցություններ՝ ընդլայնված կազմով՝...

Հայաստանի համայնքների ասոցիացիան 10 տարեկան է 00:00 / 26.12.2007

Տաս տարի առաջ՝ դեկտեմբերին, ստեղծվեց Հայաստանի համայնքների ասոցիացիան՝ ձեւավորելով տեղական ինքնակառավարման շահերի ներկայացման հանրային համակարգ։ Նրա շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ապահովել միջհամայնքային համագործակցություն, ինչպես նաեւ պետական մարմինների հետ հաստատել առավել սերտ փոխգործակցություն: Որպես արդյունք՝ երկրում առաջ եկավ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ուղղակի եւ շահագրգիռ երկխոսության միասնական դաշտ։ Այսօր Հայաստանի համայնքների ասոցիացիան...

Նշանակվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալներ 00:00 / 25.12.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Արսեն Գրիգորյանը եւ Հովհաննես Հովսեփյանը նշանակվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալներ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին