Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են 00:00 / 25.04.2008

«Մեծարգո պարոն Գեւորգյան, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Դուք Ձեր հարուստ փորձն ու կարողությունները կդնեք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք նոր պաշտոնում», - ասվում...

Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին 00:00 / 24.04.2008

Ապրիլի 24-ին՝ Եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավար կազմը, աշխատակազմը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն ու տեղակալները: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով նահատակների հիշատակին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին շնորհավորել են 00:00 / 22.04.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին նոր պաշտոնավարման առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիաում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը. «Հարգելի պարոն Գեւորգյան, Լոնդոնում ՀՀ դեսպանության անձնակազմի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթում արդյունավետ գործունեություն ի շահ Հայաստանի Հանրապետության»։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար...

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նեկայացրեց փոխվարչապետին 00:00 / 22.04.2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարը նշեց. «Ուրախ եմ տեղեկացնելու, որ պարոն Գեւորգյանն է կատարելու է նաեւ փոխվարչապետի պարտականությունները: Սա եւս հավաստում է, որ տարածքային զարգացումը մեր կառավարության գործունեության ծրագրի գերակա խնդիրներից մեկն է: Գաղտնիք չէ, որ կենտրոնացվածությունը Երեւանում...

Արմեն Գեւորգյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ 00:00 / 21.04.2008

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին։ Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ 24 համայնքում 00:00 / 17.04.2008

Ապրիլ-մայիս ամիսներին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հանրապետության 24 համայնքներում: Ապրիլի 20-ին. համայնքի ղեկավար կընտրեն Արագածոտնի մարզի Զարինջա, Կոշ, Սարալանջ, Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Շահումյան, Շիրակի մարզի Վահրամաբերդ, Տավուշի մարզի Խաշտառակ համայնքներում: Արարատի մարզի Շահումյան, Մրգավետ, Լոռու մարզի Սպիտակ եւ Բլագոդարնոյե համայնքներում ընտրություններ կանցկացվեն մայիսի 4-ին, իսկ Արամավիրի մարզի Դարալիկ, Սյունիքի մարզի...