Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ 00:00 / 06.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հրատապ եւ կարեւոր հարցեր: Ուշադրության արժանացան Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրները: Քննարկվեցին Արմավիրի մարզի համայնքներում բյուջեների 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը — նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի ու սոցվճարների պարտքերի մարման հարցերը: Պատասխանատու պաշտոնյաների...

Մարզային զարգացման ծրագրեր 00:00 / 05.06.2008

Ներկայացվեց Գեղարքունիքի եւ Տավուշի զարգացման ծրագրերի փորձը Այսօր տարածքային կառավարման նախարարություն էին հրավիրվել բոլոր մարզպետարանների ներկայացուցիչները՝ ծանոթանալու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության միջազգային զարգացման նախարարության դրամական օժանդակությամբ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում 2003-ից իրականացվող մարզային զարգացման ծրագրերի փորձին: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ողջունելով ներկաներին, շեշտեց, որ այլ...

ՀՀ փոխվարչապետն այցելեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող դպրոց 00:00 / 05.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 80 դպրոց: «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող դպրոցում բարձրացվել է շենքի սեյսմակայունությունը, կառուցվել է կաթսայատուն, նոր մասնաշենք՝ երկու մարզադահլիճով, ճաշարանով, գրադարանով եւ արհեստանոցներով: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գոհ մնաց շենքի վերակառուցման որակից: Աշխատանքները վերջնականապես կավարտվեն...

Նոր գյուղտեխնիկա՝ հանրապետության 23 համայնքներին 00:00 / 03.06.2008

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր Լոռիում վեց մարզերի գյուղացիական տնտեսություններին տրամադրեց 31 միավոր գյուղտեխնիկա ( կոմբայն, շարքացան, գութան, տրակտոր եւ այլն)։ Գյուղտեխնիկան ձեռք է բերվել «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով, որը ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԱՄՆ կառավարության հետ համատեղ իրականացվում է 2005 թվականից: 20 մլն դոլարի արժողությամբ ծրագիրը գյուղացիներին աջակցում է ըստ իրենց...

ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց նոր նախարարներին 00:00 / 03.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին: Նա նախ ՀՀ վարչապետի եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նախկին նախարարներին կատարված արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ նրանց կուսակցական հետագա գործունեությունը...

ՀՀ փոխվարչապետը Կոտայքի մարզի խնդիրներին ծանոթացավ տեղում 00:00 / 31.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այսօր այցելեց Կոտայքի մարզ: Աշխատանքային այցն սկսեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով Հրազդանի թիվ 12 դպրոցում կատարվող աշխատանքներին ծանոթանալով։ Հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավարը դրական գնահատեց տարվող աշխատանքների որակը։ Անցած տարվա փետրվարից նախկինում անմխիթար վիճակում գտնվող դպրոցի 3 մասնաշենքերը վերակառուցվել են, կառուցվել է նոր՝ չորրորդ մասնաշենքը: Դրանք համապատասխանեցվել են սեյսմակայունության...