Նորություններ

Պաշտոնական

Երեւանի Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղին կշահագործվի օգոստոսի երկրորդ կեսին 00:00 / 14.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր հերթական անգամ ծանոթացավ Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու բոլոր չորս տեղամասերի կառուցման ընթացքին։ Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահը շրջայցն սկսեց Ավետիսյան փողոցի մուտքային մասից, ուր հիմնականում ավարտվել է ներքին շերտի ասֆալտապատումը։ Կահավորման եւ վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն օգոստոսի սկզբին։ Ազատության...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Տավուշի մարզ 00:00 / 13.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի մարզ: Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոլորտ առ ոլորտ քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Ինչպես մյուս մարզերում, այստեղ եւս կարեւորվեցին համայնքների բյուջեների հավաքագրման, համայնքային ծառայության ներդրման եւ այլ հարցեր: Քննարկվեցին նաեւ հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ասուլիսի ընթացքում բարձրացված Տավուշի...

ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում 00:00 / 12.06.2008

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա առաջին նիստը, որը վարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրը հավանություն տվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին եւ հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրին: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը ներկայացրեց ոլորտի գերակայությունները 00:00 / 11.06.2008

Այսօր տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մամուլի ասուլիսը։ Նա ներկայացրեց ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրում ամրագրված տարածքային կառավարման գերակայությունները: Արմեն Գեւորգյանն անդրադարձավ տարածքային տնտեսական անհամամասնությունների մեղմման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտների բարեփոխման, համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարձրացման եւ բազմաթիվ այլ...

Քննարկվեց Վիեննա Կոնսորցիումի Գեղարքունիքի մարզում ունեցած առաքելությունը 00:00 / 10.06.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը «ALARIS» հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Այգների, Վիեննա կոնսորցիումի նախագահ Վ. Զաքարյանի եւ գործադիր մարմնի անդամ Ս. Բաղդոյանի հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզի հետ կապրված ծրագրային առաջնությունները։ ՀՀ փոխվարչապետը կառավարության անունից ողջունեց մարզերում գործարար աջակցությանն ուղղված նախաձեռնությունը՝ հայտնելով, որ այն համահունչ է ՀՀ կառավարության՝ պետություն - մասնավոր հատված համագործակցություն նորովի...

ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցը 00:00 / 10.06.2008

«Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցված դպրոցի բացման կապակցությամբ այսօր Աշտարակ էին ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, այլ պաշտոնատար անձինք: «Ես շատ եմ կարեւորում «Լինսի» հիմնադրամի գործունեությունը եւ այդ շրջանակում՝ դպրոցաշինության ծրագիրը: Գտնում եմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն անբարեկարգ դպրոցներ: Եթե մենք ցանկանում ենք , իրոք,...