Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվեցին ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերը 00:00 / 14.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերին, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներից ստացված նամակների ուսումնասիրության արդյունքում վեր հանված խնդիրները ամփոփելու եւ դրանց լուծում տալու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Ամփոփվեցին ՀՀ նախագահի հանդիպումների ընթացքում մարզերում եւ Երեւան քաղաքում վեր հանված բոլոր խնդիրները։ Հանձնարարվեց միջոցառումների...

ՀՀ փոխվարչապետը գոհ է նոր մայրուղու կառուցման եւ Աջափնյակի թիվ 168 դպրոցի վերակառուցման ընթացքից 00:00 / 14.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Լինսի հիմնադրամով վերակառուցվող Աջափնյակի թիվ 168 դպրոց, եղավ Երեւանի Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու շինհրապարակներում՝ շինարարական աշխատանքների ընթացքին հերթական անգամ ծանոթանալու նպատակով: Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղին «Լինսի» «Երեւանի փողոցների վերականգնում» ծրագրով կառուցվում է...

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեց Երեւանի մասին օրենքը 00:00 / 14.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության եւ քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության, ժողովրդական ինստիտուտների տնօրինության ստորաբաժնման ղեկավար Ռոբերտո Ֆասինոյին։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Ստրասբուրգի Ռոբեր Շումանի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային...

ՀՀ փոխվարչապետը մարզպետների հետ քննարկեց հրատապ ու կարեւոր հարցեր 00:00 / 13.05.2008

Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին՝ շքեղ հանդիսություններ Փոխվարչապետի մոտ մանրամասն քննարկվեցին Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպական հարցերը։ Հիմնական մասսայական տոնակատարությունն, ինչպես միշտ, կկայանա մայիսի 28-ին։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին ծաղկեպսակներ կդնեն երկրի ղեկավարներն ու տոնակատարության մասնակիցները։ Տոնին առավել հանդիսավորություն կհաղորդի զինվորական շքերթը։ Հոբելյանական այս...

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 12.05.2008

Ս.թ. մայիսի 6-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի եւ Համաշխարհային Բանկի պատվիրակության միջեւ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց ՀԲ-ի պատվիրակությանը՝ ավելի մանրամասն քննարկելու աղետների կանխարգելման ոլորտում անելիքները: Բանկի ներկայացուցիչ Ն. Մելքումյանի այն հարցին, թե ինչքանո՞վ է կառավարությունը կարեւորում արտակարգ իրավիճակների կանխարգելումը, փոխնախարարը պատասխանեց, որ...

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման խնդիրները 00:00 / 08.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Ոռոգման համակարգերի զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ղեկավարներ, բոլոր մարզերի ջրօգտագործողների 60 ընկերությունների (ՋՕԸ) տնօրենները։ Ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը հստակ եւ կոնկրետ պահանջներ դրեց։ Նա նշեց, որ առաջին...