Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը մեկնեց Ժնեւ 00:00 / 08.12.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու դեկտեմբերի 9-10-ը Ժնեւում կայանալիք «Երկխոսություն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ» երրորդ համաժողովին: Համաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԱՄԷ պատվիրակությանը 00:00 / 05.12.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Արաբական Միացյալ Էմիրության (ԱՄԷ) ԱԳ պետնախարար, ԱՄԷ խորհրդարանական հարցերով պետնախարար Անվար Մուհամմադ Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Արմեն Գեւորգյանը կարեւորեց փոխայցելությունների հաճախականությունը ու վստահություն հայտնեց, որ ԱՄԷ ԱԳ պետնախարարի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման համար:...

ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով եղավ Արագածոտնում 00:00 / 02.12.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՏԿՆ Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հետ այսօր դիտարկեց Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ» ծրագրով վերակառուցվող Թալինի մայր ջրանցքի` Շենիկի եւ Քարակերտի հատվածների շինաշխատանքները: Այս ծրագրով 10 մլրդ դրամի շրջանակներում վերակառուցվում են Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքները: Այդ թվում` 6 մլրդ դրամ հատկացված է Թալինի մայր ջրանցքի վերակառուցմանը: Թալինի մայր...

Տեղի ունեցավ ՏԿ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը 00:00 / 01.12.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին կից կոլեգիայի դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված էր 6 հարց: Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի` ՀՀ կառավարության 2010 թվականի գերակա խնդիրներից բխող միջոցառումների մասին զեկույցը: Գերակա խնդիրները մշակվել են` ելնելով ՀՀ նախագահի նախընտրական, ՀՀ կառավարության գործունեության ծրագրերից, ներառվել են նաեւ նախարարության 2009 թվականի գերակա ուղղությունները: Վ.Տերտերյանը...

Տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի հերթական նիստը 00:00 / 27.11.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր կայացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց: Փոխվարչապետը նշեց, որ մարդկանց շահագործման խնդիրը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ ձեռնարկվում են բոլոր միջոցները մեր քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների եւ թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Տ....

Անցկացվեց «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ 00:00 / 25.11.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն նոյեմբերի 23-ին անցկացրեց նորացված կազմով «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ: Փոխվարչապետը ներկայացրեց Շիրակի եւ Լոռու մարզերում «Դպրոցաշինություն» ծրագիրը շարունակելու վերաբերյալ «Լինսի» հիմնադրամի պատրաստակամությունը: Խորհուրդը հաստատեց նշված երկու մարզերում ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը, «Դպրոցաշինություն» ծրագրի մրցութային եւ աշխատանքային հանձնաժողովների կազմը, շինաշխատանքների մրցութային փաթեթի...