Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այսօր եղավ Վայոց Ձորի մարզում 00:00 / 30.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Վայոց Ձորի մարզ: Եղեգնաձորում, մարզպետարանում, նախարարն անցկացրեց խորհրդակցություն, որից հետո մեկնեց Ջերմուկ: Այստեղ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկեց առողջապահական համակարգին վերաբերող հարցեր: Հասարակայնության հետ կապերի բաժին

Քննարկվեցին հետագա համատեղ քայլերը 00:00 / 29.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵՄ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուզենբերգերին։ Նա նշեց, որ տարածքային համաչափ զարգացումը նոր կառավարության գերակա խնդիրներից մեկն է, եւ որդեգրած գործելակերպով կառավարության երկրորդ արտագնա նիստը նախատեսվում է սեպտեմբերին անցկացնել Վայոց Ձորում: Միաժամանակ հիշատակեց Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում ԵՄ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին 00:00 / 27.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան ներկայացրեց գրասենյակի հիմնադրումից ի վեր՝ 1992 թ.-ից, Հայաստանում իրականացվող՝ հիմնականում փախստականներին ապաստարան տրամադրելու ծրագրերը։ Նշվեց, որ 2007-ին բարեհաջող ավարտվել է այդ ծրագիրը, որի արդյունքում մոտ 5 հազար փախսատական ընտանիքի բնակարան է տրամադրվել։ Դրանում ներդրում ունի նաեւ ՀՀ...

Մայիսյան տոնախմբությունները շարունակվում են 00:00 / 27.05.2008

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերին, ինչպես նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառումները երեկ շարունակվեցին Վանաձորում։ Կոտրած եկեղեցու տարածքում չորսօրյա թեժ մարտերի հերոսների հիշատակին վանաձորցիների հետ ծաղկեպսակներ դրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Ապա հանդիսավորությամբ բացվեց Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված մատուռ-զանգակատունը։ Վանաձորի...

Հունիսի 10-ին շահագործման կհանձնվի Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցը 00:00 / 27.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցված Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 2 միջնակարգ դպրոց: Կրթօջախի վերակառուցման եւ կահավորման համար հիմնադրամի միջոցներից հատկացվել է 900 մլն դրամ: «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանը գոհ մնաց կատարված աշխատանքի որակից եւ ընթացքից, նախագծային ճիշտ մոտեցումներից: 960 աշակերտի...

Մեկնարկեցին մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումները 00:00 / 25.05.2008

Ապարանում մայիսի 25-ին Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների բացմամբ մեկնարկեցին Մայիսյան հերոսամարտերի 90-ամյակին նվիրված հանդիսությունները: Հանդիսության մասնակիցները քաղաքի կենտրոնական հրապարակից ուղղվեցին «Ապարանյան վերածնունդ» հուշահամալիր, որի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 24 մլն դրամ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց. «Հանձնաժողովը մշակել է հիշատակի եւ...