Նորություններ

Պաշտոնական

Շիրակի մարզպետի ասուլիսը՝ Երեւանում 00:00 / 18.07.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ասուլիսը։ Մարզպետը ներկայացրեց ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի արտագնա նիստում ընդունված՝ Շիրակի մարզի զարգացմանը միտված որոշումներն ու ծրագրերը, դրանց իրականացումից ակնկալվող արդյունքները։ Լիդա Նանյանը խոսեց նաեւ մարզում առկա խնդիրների մասին, պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Հասարակայնության հետ կապերի բաժին

Համագործակցությունը կշարունակվի 00:00 / 17.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանում տարածքային զարգացման ծրագրերին աջակցելու համար, մասնավորապես, նշելով Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության՝ DFID-ի, իրականացրած ծրագրերը: Չնայած...

Քննարկվեցին ՀԲ-ի հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր 00:00 / 17.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀԲ-ի պատվիրակությունն այսօր քննարկեցին Հայաստանում ջրամատակարարման ծրագրերին, ՀԲ-ի հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման վարչության տնօրեն Փիթեր Թոմսոնը նշեց, որ պատվիրակությունը Հայաստանում է՝ ուրվագծելու հետագա համագործակցության եզրերը, հստակեցնելու այս հարցում ՀՀ կառավարության դիրքորոշումը: ՀՀ փոխվարչապետը շնորհակալութուն հայտնեց ՀԲ-ին՝...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ 00:00 / 16.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզ։ Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Վեդիում ջրամբար եւ Նարեկ գյուղի մոտակայքում ջրի կապտաժներ կառուցելու հիմնահարցերը։ Հարցեր, որոնք արարտցիների կողմից բարձրացվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ։ ՀՀ փոխվարչապետը խոստացավ խնդիրը մեկ անգամ եւս քննարկել նախագահի հետ եւ տալ սպառիչ պատասխան։ Կարեւորվեցին ոռոգման եւ խմելու ջրի...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հնդկաստանի դեսպանին 00:00 / 11.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Պանդեյին։ Ողջունելով դեսպանին, փոխվարչապետը բարձր գնահատեց նրա գործադրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ մթնոլորտում խոսեցին կառավարության որդեգրած աշխատաոճի, Հայաստանում տուրիզմի զարգացման եւ այլ հարցերի մասին: Փոխվարչապետը ներկայացրեց, որ հաճախ լինելով մարզերում, համոզվել է, որ խնդիրներին...

Անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստ կանցկացվի
հուլիսի 24-ին
00:00 / 10.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի լիագումար նիստի նախապատրաստման հարցեր: Որոշվեց նիստն անցկացնել հուլիսի 24-ին: Խորհուրդը հաստատեց նիստի օրակարգը: ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն...