Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող դպրոց 00:00 / 05.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 80 դպրոց: «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող դպրոցում բարձրացվել է շենքի սեյսմակայունությունը, կառուցվել է կաթսայատուն, նոր մասնաշենք՝ երկու մարզադահլիճով, ճաշարանով, գրադարանով եւ արհեստանոցներով: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գոհ մնաց շենքի վերակառուցման որակից: Աշխատանքները վերջնականապես կավարտվեն...

Նոր գյուղտեխնիկա՝ հանրապետության 23 համայնքներին 00:00 / 03.06.2008

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր Լոռիում վեց մարզերի գյուղացիական տնտեսություններին տրամադրեց 31 միավոր գյուղտեխնիկա ( կոմբայն, շարքացան, գութան, տրակտոր եւ այլն)։ Գյուղտեխնիկան ձեռք է բերվել «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով, որը ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԱՄՆ կառավարության հետ համատեղ իրականացվում է 2005 թվականից: 20 մլն դոլարի արժողությամբ ծրագիրը գյուղացիներին աջակցում է ըստ իրենց...

ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց նոր նախարարներին 00:00 / 03.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին: Նա նախ ՀՀ վարչապետի եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նախկին նախարարներին կատարված արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ նրանց կուսակցական հետագա գործունեությունը...

ՀՀ փոխվարչապետը Կոտայքի մարզի խնդիրներին ծանոթացավ տեղում 00:00 / 31.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այսօր այցելեց Կոտայքի մարզ: Աշխատանքային այցն սկսեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով Հրազդանի թիվ 12 դպրոցում կատարվող աշխատանքներին ծանոթանալով։ Հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավարը դրական գնահատեց տարվող աշխատանքների որակը։ Անցած տարվա փետրվարից նախկինում անմխիթար վիճակում գտնվող դպրոցի 3 մասնաշենքերը վերակառուցվել են, կառուցվել է նոր՝ չորրորդ մասնաշենքը: Դրանք համապատասխանեցվել են սեյսմակայունության...

ՀՀ փոխվարչապետն այսօր եղավ Վայոց Ձորի մարզում 00:00 / 30.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Վայոց Ձորի մարզ: Եղեգնաձորում, մարզպետարանում, նախարարն անցկացրեց խորհրդակցություն, որից հետո մեկնեց Ջերմուկ: Այստեղ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկեց առողջապահական համակարգին վերաբերող հարցեր: Հասարակայնության հետ կապերի բաժին

Քննարկվեցին հետագա համատեղ քայլերը 00:00 / 29.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵՄ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուզենբերգերին։ Նա նշեց, որ տարածքային համաչափ զարգացումը նոր կառավարության գերակա խնդիրներից մեկն է, եւ որդեգրած գործելակերպով կառավարության երկրորդ արտագնա նիստը նախատեսվում է սեպտեմբերին անցկացնել Վայոց Ձորում: Միաժամանակ հիշատակեց Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում ԵՄ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող...