Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեդեյ Ալի Սաղայիանին 00:00 / 23.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեդեյ Ալի Սաղայիանին։ Ողջունելով հյուրին, ՀՀ փոխվարչապետը նշեց, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տարածքների եւ մարզերի զարգացմանը, այդ նպատակին ուղղելով թե՛ պետական ներքին ռեսուրսները, թե՛ միջպետական համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին թե արդեն իրականացված համատեղ...

Մինսկի մարզի շրջգործկոմի պատվիրակությանն ընդունեց ՀՀ փոխվարչապետը 00:00 / 23.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի շրջգործկոմի նախագահ Լ. Կրուպեցի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մարզերի զարգացման համատեքստում ՀՀ կառավարությունը կարեւորում է միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնումը: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առկա սերտ տնտեսական հարաբերություններում առանձնացրեց Սյունիքի մարզի հետ ձեւավորված համագործակցության ավանդույթները: Լ....

Դպրոցականների 2008 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը քննարկեց կազմակերպչական հարցեր 00:00 / 21.06.2008

Պետբյուջեի միջոցներով այս տարի ամառային ճամբարներում կհանգստանա ազատամարտիկների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների 3000 երեխա: Այս նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 150 մլն դրամ: Երեխաների հանգիստը կկազմակերպվի հուլիսի 1-ից երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Այսօր կայացավ Դպրոցականների 2008 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը՝ մարզպետարանների, Երեւանի համայնքների ներկայացուցիչների, ճամբարների ղեկավարների...

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին 00:00 / 19.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հունիսի 20-ին կայանալիք նիստին մասնակցելու նպատակով։ «Հայաստանի համար կարեւորում եմ «ԱՊՀ երկրների մինչեւ 2020 թ. տնտեսական զագացման ռազմավարությունը», որն ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ կներկայացվի նրանց հաստատմանը, ինչպես նաեւ տրանսպորտի ոլորտում միչեւ 2020 թ. փոխհամագործակցության առաջնային...

ՀՀ փոխվարչապետի հանդիպումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ 00:00 / 17.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ընթացքում Ս. Կապինոսը կարեւորեց հետընտրական խնդիրները լուծելու ուղղությամբ իշխանությունների կողմից դրսեւորվող քաղաքական կամքը: Դեսպանը միաժամանակ ավելացրեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների ուշադրությունից չեն վրիպում արգելող անգամ փոքր քայլերը: Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետաքրքրության` Ս....

Հունիսի վերջին կշահագործվի Էրեբունի համայնքի թիվ 194 դպրոցը 00:00 / 17.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 194 դպրոց: Դպրոցը վերակառուցվում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով, կառուցվել են նոր մասնաշենք, լոկալ ջեռուցման համակարգ, բարեկարգվել է տարածքը: Արդեն ավարտվել է նաեւ ներքին հարդարումը: Այժմ շինարարները կատարում են արտաքին բարեկարգման աշխատանքներ: «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանը իր...