Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը՝ պետական կառավարման ակադեմիայում 00:00 / 04.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա։ Նա դիպլոմեր հանձնեց տարբեր մասնագիտությունների գծով հետբուհական կրթություն ստացած մագիստրոսներին։ «Կարեւորելով կրթական հաստատության դերը, պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում պետական կառավարման ակադեմիան։ Պետական կառավարման համակարգում այսօր ակադեմիայի շրջանավարտների մեծ պահանջարկ կա։ Վստահ եմ, որ այստեղ ստացած ձեր գիտելիքները համահունչ կլինեն ժամանակի նոր...

Ներկայացվեցին ջրային համակարգի խնդիրները 00:00 / 04.07.2008

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մամուլի ասուլիսը: Կոմիտեի նախագահը ներկայացրեց հանրապետության ջրային համակարգի խնդիրներն ու ծրագրերը: Առավել մանրամասն անդրադարձավ Երեւանի ջրամատակարարման եւ Հայջրմուղկոյուղի ընկերության խնդիրներին, ներկայացրեց մի քանի նոր վարկային ծրագրեր: Ա.Անդրեասյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին ծննդօգնության նոր կարգի, օգտագործված ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման եւ մի շարք այլ հարցեր 00:00 / 01.07.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Երեւանի քաղաքաքապետը եւ մարզպետները։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց, որ հուլիսի 1-ից հանրապետությունում ներդրվում է ծննդօգնության պետական հավաստագիրը։ Այդ նպատակի համար ՀՀ կառավարությունը 2008-ի երկրորդ կիսամյակում առողջապահության բյուջեի սահմաններում լրացուցիչ 1 մլրդ դրամ է հատկացրել, ձեռք են բերվել 300 մլն դրամի բուժսարքավորումներ,...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ 00:00 / 28.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղմթերքի իրացման ընթացքին։ Հասարակայնության հետ կապերի բաժին

Կայացավ վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստ 00:00 / 27.06.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստ։ Քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով, մասնավորապես, կկարգավորվի Շիրակի մարզի շուրջ 40 համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության...

Կայացավ թրաֆիկինգի հարցերով խորհրդի նիստը 00:00 / 26.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ թրաֆիկինգի հարցերով խորհրդի անդրանիկ նիստը։ Առաջինը ներկայացվեցին թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ տարբեր գերատեսչությունների կողմից 2008 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Քննարկվեց ԱՄՆ Պետքարտուղարության մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող մասը: Խորհուրդն առաջարկեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ վերլուծության ենթարկել թրաֆիկինգի...