Նորություններ

Պաշտոնական

Անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստ կանցկացվի
հուլիսի 24-ին
00:00 / 10.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի լիագումար նիստի նախապատրաստման հարցեր: Որոշվեց նիստն անցկացնել հուլիսի 24-ին: Խորհուրդը հաստատեց նիստի օրակարգը: ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՉԺՀ-ի դեսպանին 00:00 / 09.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Խուն Ցզիուինին: Փոխվարչապետը դրական գնահատեց հայ-չինական փոխհարաբերությունները: Քննարկվեցին Հայաստանի եւ Չինաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության հնարավորությունները: Դեսպանը փոխվարչապետին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 2-6-ը Չինաստանում կայանալիք 4-րդ առեւտրաներդրումային տոնավաճառին, որին ներկա է լինելու նաեւ Չինաստանի փոխվարչապետը: ՀՀ...

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ «Լինսի» հիմնադրամով վերակառուցվող դպրոցների շինարարության ընթացքին 00:00 / 08.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Մարտունիի թիվ 3 եւ Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 168 դպրոցներ՝ Հիմնադրամի միջոցներով կատարվող շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Մարտունիի թիվ 3 դպրոցը վերակառուցված է եւ այժմ արդեն կատարվում են ներքին հարդարման եւ բարեկարգման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել շինարարության ընթացքը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցը շահագործելու նպատակով:...

Երեւանը կունենա ընտրովի քաղաքապետ 00:00 / 08.07.2008

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մամուլի ասուլիսը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին։ Օրենքի նախագծի մշակման ժամանակ բացի ՀՀ Սահմանադրությամբ Երեւանի կարգավիճակն ամրագրող դրույթներից, հաշվի են առնվել նաեւ 1985 թվականին հաստատված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» պահանջները։ Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ մինչ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Կոնսուելո Վիդալին 00:00 / 04.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Կոնսուելո Վիդալին՝ թրաֆիկինգի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության՝ ՄԱԿ-ի գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի համար։ Երկուստեք կարեւորվեց տարածքների համաչափ զարգացման խնդիրը։ Այս առթիվ փոխվարչապետը նշեց, որ փորձ է արվում խնդրին համակարգված մոտեցումներ ցույց տալ։...

Քննարկվեցին թրաֆիկինգի հետ կապված հարցեր 00:00 / 04.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ թրաֆիկինգի հետ կապված հարցերի քննարկում, որին մասնակցում էին միջազգային եւ հասարակական կազմակերպություններ: Արմեն Գեւորգյանը նախ ներկայացրեց անցած տարեվերջին ձեւավորված թրաֆիկինգի հարցերով խորհրդի եւ աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքները։ Նա շեշտեց, որ այսուհետեւ Հայաստանում թրաֆիկինգի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի գործում առավել շոշափելի կլինի պետության մասնակցությունը։ Նշեց, որ 2009 թվականի...